Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Պատասխան Ստալինին

$
0
0

0622stalin

Մի անգամ Ստալինը զանգահարեց Բորիս Պաստեռնակին եւ ասաց, որ իր ընկերը բանաստեղծութիւններ է գրում եւ կը ցանկանար իմանալ Պաստեռնակի կարծիքը դրանց մասին: Հեռախօսազանգից յետոյ բանաստեղծի բնակարան բերեցին ձեռագրերը: Տետրը թերթելով Պաստեռնակն անմիջապէս հասկացաւ, որ ոչ մի ընկեր էլ չկայ, դրանց հեղինակը հէնց Ստալինն է: Իսկ բանաստեղծութիւններն ակնյայտօրէն թոյլ ու անտաղանդ էին: Պէտք էր պատասխանել, բայց ինչպէ՞ս: Թէ նա, թէ ընտանիքի անդամները հրաշալի հասկանում էին, որ այդ պատասխանից էր կախուած իրենց ճակատագիրը:

Պաստեռնակը նոյնիսկ մի քանի չէզոք տարբերակներ մտմտաց, բայց երբ Ստալինը կրկին զանգ տուեց, նա ուղղակի ասաց, որ բանաստեղծութիւնները շատ վատն են եւ լաւ կը լինի, եթէ նրա ընկերն այլ գործով զբաղուի:

Այդ խօսակցութիւնից յետոյ ողջ ընտանիքը շունչը պահած սպասում էր հաշուեյարդարին: Բարեբախտաբար, ոչինչ էլ չկատարուեց: Փոխարէնը ամրապնդուեց հաւատն առ այն, որ կան մարդիկ, որոնց համար ճշմարտութիւնը վախից հզօր է:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles