Բրազիլիայի խոշորագոյն քաղաքներից մէկը կոչւում է Ռիօ դէ Ժանէյրօ: Իսպաներէն ու պորտուգալերէն «rio»՝ նշանակում է գետ: Լատինական Ամերիկայում գետերի ափին կառուցուած գրեթէ բոլոր բնակավայրերի անունները սկսւում են Ռիօ-ով: Բայց արի ու տես, որ Ռիօ դէ Ժանէյրոյի դէպքում սխալուել են: Պորտուգալացի նաւագնացները 1502 թուականի Յունուարի 1ին յայտնուեցին այն վայրում, որտեղ ապագայում պիտի յառնէր քաղաքը: Նրանք ծովածոցը շփոթեցին գետաբերանի հետ եւ տեղանքն անուանեցին Rio de Janeiro՝ յունուարեան գետ: Յետագայում գետը չյայտնաբերուեց, բայց անունն արդէն կար ու այդպէս էլ մնաց:
ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆԻ «ՊԼՈԿ»ԷՆ