Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Փայլում Էր Ցոյցում…Նիկոլ Փաշինեանին

$
0
0

 

0706pashiniansisian

Փայլում Էր Ցոյցում…

Նիկոլ Փաշինեանին

 

 

ԳԱՌՆԻԿ ԳԱԼՍՏԵԱՆ

 

 

 

Քայլում էր ցոյցում… Կարծես կրծքի տակ

Ամբոխի հե՛ւքն էր՝ լաւայի պէս տաք,

Եւ քայլքն իր կարծես քա՛յլքն էր ամէնքի:

Սահմանն էր ջնջուել եսի ու մենքի,

Ամբոխն էր քայլում կամքով անխորտակ՝

 

Նոր օր էր բացւում, օ՛ր անապական.

Ողջունում էին երթն այս յաղթական

Ե՛ւ լեառն Արարատ, ե՛ւ լեառն Արագած:

Ու նա արեւոտ մուժում մոգական

Կարծես տեսնում էր արդէն ապագան՝

Լուսէ տեսիլքի նման ճառագած…

 

Տեսնում էր գալիք օր մի լուսահեր…

Տուն վերադարձող այս որքա՜ն հայեր,

Բոյն վերադարձող այս որքա՜ն կռունկ…

Նրանց կանչերով լի է երեկոն,

Եւ ղօղանջում է երկինքը խորունկ՝

Դարձած կարօտի հսկայ երգեհոն…

 

Տեսնում էր յառնող տեսիլքի նման

Քաղաքները մեր՝ Վա՛ն, Կա՛րս ու Անի՛,

Ժիր փողոցներում՝ գետի պէս ելման

Յորդու՜մը հայոց բառի ու բանի:

 

Յուզուած լսում էր իր սիրտը կիսող

Մեր նաւերի սո՜յլն ովկիաններում բաց,

Բայց  չէր տեսնում աչքն արցունքով ամպած՝

Այդ դրօշնե՞րն են մեր արշալոյսուող,

Թէ՞ ծիածաններ՝ խնդութեամբ հարբած

Ջրերի լաց ու ծիծաղից հիւսուող…

 

Եւ տեսնում էր նա հրճուանքով յորդուն՝

Երկնքի կապոյտ սփռոցին դրուած

Արդարութեան սուրբ արեւն իբրեւ հաց

Բոլորի՛ն բաշխուած՝ հանց հաղորդութիւն…

 

Բայց… ընկաւ յանկարծ, երբ սիրտն էր թեւում,

Հանգաւ՝ կոպերով երազն իր գրկած,

Թարթիչների մէջ՝ ժպի՛տ մի առկայծ,

Ինչպէս որ լոյսը՝ ամպի ետեւում…

Շուրջն հաւաքուեցին մարդիկ սրտացաւ.

Մէկն ասաց՝ ծեր էր, ծանըր էր հեւում,

Միւսն ասաց՝ շոգին նա չդիմացաւ:

 

Բայց շուրջի մարդիկ ի՜նչ իմանային,

Որ չէր դիմացել խոնջ սիրտը ծերի՝

Դարերով դիզուած յոյս ու իղձերի

Այս վարարումին ակնթարթային…

 

2018, Մայիս-Յունիս

Լոս Անջելես


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles