Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Ալէնի ու Սօսէի Յիշատակին

$
0
0

Ասում են, թէ զաւակը ծնուելիս
Աստուած համբերութիւնը իր հետն է տալիս,
Իսկ համբերութիւնը անիմաստ մի բառ է դառնում,
Երբ դու սրտիդ հատորին հողին ես յանձնում:
Իսկ երբ կեանքը ցաւն է տալիս,
Աղերսագին, Աստուած ես փնտռում ու լալիս,
Որ մի ելք գտնես անհուն մորմոքին,
Որ յոյսն ուժ դարձած՝ փարատի մահուան:
Կնքեցիր ինձ մի սեփական ցաւով,
Որ նոյնիսկ քո շեմին ես գալ չեմ կարող,
Հարազատ է անգամ վիշտն այս քո սրտին,
Բայց պի՛տ հաւատալ՝ կեանք կայ մահուանից անդին:
Մարիամի պէս, ես էլ՝ ծնկաչոք այս գորշ խաւարում,
Ուզում եմ միայն լոյսն իշխի մեր մեծ աշխարհում,
Տառապած սրտով հրաժեշտ եմ տալիս սիրելիներին՝
Ալէն-Սօսէ  քաջ, ազգասէր զոյգին:

ԱՆԻԹԱ ԳԱՐՈՒՆԻ


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles