Վարորդներին մենք երբեմն անուանում ենք շոֆեր, ինչը ֆրանսերէն chauffeur բառի աղաւաղուած ձեւն է: Բայց արդեօք «շոֆերը» հէնց նա է, ով մեքենայ է վարում: Պարզւում է, որ իր նախնական իմաստում chauffeur նշանակել է հնոցապան: Այդպէս են անուանել այն մարդկանց, ովքեր ածուխ կամ փայտ են նետել հնոցի մէջ: Եւ քանի որ առաջին աւտոմեքենաներն ունէին շոգեշարժիչ, վարորդները ստիպուած էին անընդհատ թէժ պահել հնոցը: Հէնց այդ նմանութեամբ էլ վարորդներին սկսեցին անուանել՝ շոֆեր (chauffeur):
ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆԻ ՊԼՈԿԷՆ