Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Երգ Ու Նուագ

$
0
0

0126grishdavtyan 

Երգ Ու Նուագ

 (Երաժիշտ եւ երգահան Տիգրան Մանսուրեանին)

 

 

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ

 

 

Մեր նուաճած մոլորակը վեհ երգ է,

Ու նուագ է, եղանակն է մեր կեանքի,

Որ հնչում է հորիզոնից հորիզոն,

Երկնքի ու երկրի ջերմին համբոյրից,

Հզօր սիրուց արարչական,

Աստղունքներից, որ պսպղում են յոյսից.

Տարածւում են մինչեւ մեր ջինջ սրտերը,

Որ երգում են պարզ օրհներգը կենսութեան,

Նուագներով մոգական,

Լինելութեան շարականով փառաձայն:

 

Առաւօտը բացւում է իր ժպիտով

Ճաճանչների խտիտով.

Դա եւ երգ է, եւ նուագ է հոգեթով:

 

Բնութիւնը ծաւալւում է օրուայ հետ,

Ծաղիկները հագնում են խիտ երփն ու գոյն.

Բազմաձայն է ուրախ երգը ցնծաւէտ,

Բազմահնչիւն է եւ նուագը հանգէտ,

Մինչեւ օրը դառնում է շոգ միջօրէ:

 

Ծանրանում են սաղարթները ծառերի.

Մեղրանում է թթենին,

Սալորները օշարակով են քաղցրում,

Ծիրանին է շառագունւում շաքարով,

Խնձորները դառնում սիրոյ համով բերք,

Համընդհանուր համեղութեան մի համերգ:

 

Նա կանգնում է արեւի դէմ մտածկոտ

Ու շարժում է ձեռքին բռնած մի ճիպոտ,

Ճառագայթից մի փշուր է նա պոկում,

Ցրիւ տալիս կապուտակի ոլորտում:

 

Եւ ով հրաշք…

Փշրանքները շողերի

Թափւում են մեր լուռ շուրթերին,

Ակնկալող աչքերին,

Դառնում նուագ, երգ ու աղօթք անթերի:

 

Արեւի ճիչն է ղողում,

Տերեւների շշնջալի թրթիռով,

Երգում է մի բարբառով,

Որ բոլորն են հասկանում:

 

Երկնամովի լազուր ու խոր բաժակից

Հասունութեան երգն է կաթում մեղրալից:

Գարնան ծոցը բացւում է վառ գոյներով,

Մանուշակով, վարդ ու ծաղկով բոյրերի,

Հմայութեամբ,

Սիրոյ փափուկ տենչերով,

Սրտահմայ մեղեդիով երգերի,

Դաշնաւորուած նուագներով խազերի,

Որ աղբիւրներն են քչփչում դաշտերում,

Երկնքի ու երկրի գովքը ամէնուր:

 

Պատանութեան սիրոյ գարունն է երգում,

Ու հասնում է արբունութեան տաքերին,

Փողոցներով ամրան շոգն է քայլում,

Պարտասութեան քրտինքով,

Աշնանային տերեւաթափն է դեղին,

Իսկ ձմեռը սպիտակով է յորդում,

Բոլորը փունջ՝

Սիրային ու հարսանեկան անկողին:

 

Սեզոնների քառաձայն երգն է թնդում,

Սաղմոսական նուագներով կերկերուն:

 

Կուտակւում են երազների ամպերը,

Ամպրոպները շառաչում են իղձերի,

Ճեղքում, ձեւում ընդարձակուող վերները,

Ձայնաւորում ելեւէջը երգերի:

 

Եւ անձրեւը՝ ուրախութեան հանց արտօսր

Լուանում է երկնի այտերը անօսր,

Մաքրում երկրի բիւր մեղքերը մարդկային,

Կեանք ու մահի երգերգոցով անմեկին:

 

 


 

 

 Սիրապատում

 

 

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ

 

Վաղ աշնանային մի մառախլապատ օր,

Նրանք քայլեցին դէպի դաշտերը,

Գուցէ ինչ որ մի ուշացած ծաղիկ

Քաղելու համար:

 

Պարգեւելու

Դեռ չխոստովանուած մի սիրոյ:

Դա անմեղութեան վերջին օրն էր լինելու,

Որից յետոյ,

Սիրոյ հետ

Մեղքն էլ սկսելու էր ճանաչել

Սիրտ ու հոգի:

 

«Ես նկարել եմ

Քո ամենագեղեցիկ նկարը»:

«Ցոյց տուր, ուր է»:

 

Տղան աջ ձեռքը դնում է կրծքին,

Սրտի վրայ:

Դա նշանակում է՝

Որ սրտի մէջ է:

 

Բացայայտ մի գաղտնիք,

Որ բացայայտւում է

Աւելորդ անգամ:

 

Մի անզգուշութիւն,

Որ տխրեցնում է երկուսին էլ…

Չէ որ չիմանալը աւելի ազատութիւն էր

Ու պակաս յանձնառութիւն:

 

Մելամաղձոտութեան անօսրացող ստուերով,

Վաղ գարնանային արեւոտ առաւօտուայ

Մի մանուշակ է,

Թարմ ու բուրեան,

Որ բացւում է,

Խնկում է

Հրաշալի գեղեցկութեան

Տեսքով ու իմաստով:

 

Զգոյշ,

Չկոխես վրան,

Չսպանես ծաղկումը,

Որ դեռ չի լուացուել ցօղով:

 

Բոլոր մանուշակները

Առաւօտուայ ցօղով լուացուելու,

Թարմանալու կարօտ ունեն:

Ծառերը մեղմիւ սօսափում են,

Ցրտահար բզեզները մեռնում են

Տերեւների խաշամի մէջ:

Լեռնային աղմկոտ վտակը

Քարեքար թռչկոտելով

Իջնում է ձորակ:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles