Մանկութիւնը իմ
Լեռներում մնաց,
Աւա՜ղ այն կրկին ետ չի դառնալու,
Անհոգութիւնս
Օրուայ հետ գնաց,
Գնաց յուշերիս՝ գահին բազմելու…
Երջանկութիւնս
Լեռներում մնաց,
Աւա՜ղ այն կրկին
ետ չի դառանալու,
Հոգուս թախիծը
Եկաւ ու մնաց,
Եկաւ իմ կեանքի՝
գահին բազմելու…
Փրկարար Մայրիկ…
Ինչպէ՞ս չպահեմ
Ես քեզ իմ հոգում,
Ինչպէ՞ս ես զատեմ
Հոգին հաւատից,
Քանզի քեզնով եմ
Այս նենգ աշխարհում,
Պարգեւ ստանում
Փրկարար յոյսից:
Աւիկ Դերէնց
Բոստօն