Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Լիսբոնի Հինգը

$
0
0

0728lisbon2

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ

 

Սա սրտերի

հինգանկիւն է

Եւ փռուած է

Աշխարհագիր

մի խժդժուած

տարածքում,

Որ սրբազան հայրենիք

է եղել սուրբ,

Շաղախուել է

զաւակների

սուրբ արեամբ,

Զաւակաթափ,

հայրենաթափ,

հայաթափ.

Այժմ ժահում է

մի ողջ ազգի

Ցեղասպանութեամբ

անթաղ

Դիակների, դիակների նեխութեամբ…

 

Հինգ թեւանի մի ոգի է սրտաչափ,

Բռունցքաչափ,

Որ ճեղքել է

Դաւակցութեան լռութիւնը ապերախտ,

Մխրճուել է երկնի սիրտը,

Քամելու մի ճիթ արցունք,

Ի դիմաց այն եօրդ ու հեղեղ արիւնի,

Որ թափուեց ու մկրտեց հողն հայրենի

Հայրերի ու մայրերի ալ արիւնով,

Որդիների ու դուստրերի արիւնով,

Եւ մի ամբողջ սերնդի տաք արիւնով,

Որ չողջունեց արեւին իր ծնունդով:

 

Լիսբոնի հինգակոտոր հուր աստղունք,

Որ պայթիւնն է

Հինգապատիկ նոյն սրտի

Ու սրտերի,

Մեր սրտերի,

Ամբողջական մի ազգութեան սրտերի

Մէկ սիրտ դարձած հինգ սրտի…

 

Ու որոտը,

Արձագանգի յոյժ դղիրդը սիրտ ճեղքող

Այն պայթիւնի,

Որ որոտաց մեր հանուրիս սրտերում,

Արձագանգում է դեռեւս, տակաւին

Անթաղ նահատակների սուրբ կոյտերում

Զաւակաթափ, հայրենաթափ, հայաթափ

Հայրենիքում ազգաթափ,

Որ դամբարան է հիմա,

Լոկ դամբարան անցեալների բնօրրան

Հայրենիքի, հայրենիքի խժդժուած…

 

Կամաւոր ու անձնազոհ հինգ ոգիներ,

Որ ինքնավառ բոցերում

Մատաղեցին հինգ սրտեր,

Մէկ սիրտ դարձած՝ հինգ սրտեր,

Խարանեցին մեծ լռութեան դաւակից

Բոլոր անսիրտ մարդերին,

Շեղբեցին ճեղք խոստովանանքի

Համաշխարհային ցոլքով:

 

Հինգաբռունցք մէկ խոյանք,

Որ ռումբ դարձած վառել է մեր սրտերում

Սուրբ պահանջի հրիտակը ազգային,

Շիրիմելու նահատակներին մեր սուրբ

Սրբագործեալ հայրենիքում խժդժուած:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles