«Գետաշէն», «Հպա՛րտ գնացէք», «Հայե՛ր, միացէ՛ք», «Պիտի գնա՛նք, վաղ թէ ուշ» երգերի հեղինակը ծանր կացութեան մէջ է. նա հիւանդ է եւ չունի բուժուելու հնարաւորութիւն։
Անուանի երգահան Գուսան Հայկազունը՝ չունենալով երաժշտական կրթութիւն, չիմանալով նոտաներն անգամ, այնպիսի երգեր է ստեղծել, որոնք յաճախ շփոթում են ժողովրդականի հետ: «Գետաշէն», «Հպա՛րտ գնացէք», «Հայե՛ր, միացէ՛ք», «Պիտի գնա՛նք, վաղ թէ ուշ». այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Արցախի ազատագրումը կարծես անցել է նրա երգերի տակ: Երգեր, որոնք տանում են քեզ մէկ այլ Հայաստան՝ համայն հայութեան երազների երկիրը: Սակայն երազներն անցնում են ճիշդ այն պահին, երբ ոտք ես դնում Խարբերդ գիւղում գտնուող այն տունն, ուր վերջին տարիներին ապրում է Գուսան Հայկազունը: Մէկ ուրիշը նրա տեղում ահռելի կարողութիւն կարող էր դիզել: Շօու-բիզնեսի գործող կոմերցիոն կանոններիը միշտ խորթ են եղել Գուսանին: Երբեք գումար չի վաստակել իր հեղինակային իրաւունքները պաշտպանելու հաշուին. երգերը նա նուիրել է մեզ եւ այսօր յայտնուել այս վիճակում՝ առանց տան՝ ընկերոջ կիսաշէն ամառանոցում: Մի քանի ամիս առաջ էլ Գուսան Հայկազունն իմացաւ ծանր հիւանդութեան մասին, որի բուժման համար մեծ գումարներ են պէտք: Այսօր իւրաքանչիւրս կարող է աջակցել նրան:
«Հայե՛ր, միացէ՛ք» կարգախօսն այսօր ուղղուած է այն ստեղծողի կեանքը փրկելուն:
Գուսան Հայկազունի (Գագիկ Նազարեան) հեռախօսահամարն է՝ +37498 565-997: Գագիկ Նազարեանի անունով «Անելիք» բանկում բացուած է հետեւեալ հաշուեհամարը.
AMD – 11805003430500;
USD – 11805003430501;
EUR – 11805003430502;
RUR – 11805003430503: