Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

«Hurriyet»ի Անդրադարձը Տիգրան Համասեանին. Մարդ, Որը Կանգնեցնում Է Ժամանակը

$
0
0

0631hamsaian1

Աշխարհահռչակ ջազ-դաշնակահար Տիգրան Համասեանը եւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը «Լոյս ի լուսոյ» համերգային ծրագրի շրջանակներում շարունակում են ելոյթներ ունենալ Թուրքիայում: Օրեր առաջ նրանք համերգ տուեցին Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցու բակում:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ համերգին անդրադարձել է թուրքական «Hurriyet» պարբերականը: Ներկայացնելով Համասեանին՝ թերթը գրում է. «Եթէ կան մարդիկ, որ դեռ Համասեանին չեն ճանաչում, թող նրա անունը մի անկիւնում գրեն. ջազի աշխարհում նա ամենաքննարկուող նոր անունն է, որ բազմաթիւ մրցանակներ է շահել»:
Թերթը գրում է, որ յաջորդ շաբաթ Համասեանը համերգ կը տայ նաեւ Ստամբուլում: Ներկայացնելով «Լոյս ի լուսոյ» համերգային ծրագիրը՝ «Hurriyet»ը գրում է, որ ծրագրում ընդգրկուած է հայկական ժողովրդական երաժշտութիւնը: Ծրագրով նախատեսուած է 100 համերգ 100 եկեղեցիներում:
Նշւում է, որ Յունիսի 23ին Աղթամարում տեղի ունեցած համերգն անմոռանալի օր պարգեւեց հանդիսատեսին: «Եկեղեցին, լիճը, պատմութիւնը, երգչախումբը, Համասեանը, հանդիսատեսը եւ անգամ թռչունների ձայները մի պահ սկսում են դառնալ մէկ ամբողջութիւն», գրում է «Hurriyet»ը:
Աղթամարի համերգից գոհ է եղել ոչ միայն հանդիսատեսը, այլեւ Համասեանը: «Այստեղ նուագելն ինձ համար շատ յուզիչ էր: Իսկապէս զգացի, որ երաժշտութիւնը մեզ կարող է միաւորել, յոյս ունեմ՝ այդ զգացողութիւնը հանդիսատեսին եւս փոխանցուել է»:

Թուրքական պարբերականն ի պատասխան հաստատում է, որ այո՛, այդ զգացողութիւնը փոխանցուել է նաեւ հանդիսատեսին՝ գրելով. «Համասեանը, երբ նուագում էր, խոնարհւում էր դաշնամուրի վրայ, կարծես աղօթում էր: Իսկ հանդիսատեսը փակում էր աչքերը երաժշտութիւնը կլանելու համար եւ վոկալի ազդեցութեամբ դառնում եթերասլաց: Իսկ երբ բացում էին իրենց աչքերը, տեսնում էին մի բան, որ դուրս է ժամանակից. լիճ, եկեղեցի, հեռւում՝ կանաչ գագաթներ…»:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles