Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ -Մեծարում

$
0
0

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Մեծարում ենք մարդկութեանը ծառայելու համար:
Մասնագիտութիւնները լինում են տարբեր տեսակի, որոնք բոլորն էլ ծառայում են մարդկութեան կարիքներին: Մասնագէտների մի մասն աշխատում է դրամ շահելու համար՝ առանց տեսնելու անմիջական արդիւնքը մարդու վրայ: Մէկ մասն անմիջապէս առնչւում է մարդու հետ, եւ տեսնում աշխատանքի ազդեցութիւնը: Եթէ առաջին դէպքում կայ յստակ ժամանակ եւ վճարում, երկրորդ դէպքում ժամանակ եւ վճարում յարաբերութիւնից բացի կայ աշխատանքի արդիւնքի այլ հասկացութիւն՝ ըմբռնում, ներգործութիւն եւ այլն, եւ այլն:
Եթէ ուսուցիչ ես, դասը բացատրելուց աւելի պիտի ջանաս հասկացնել եւ տեղ հասցնել ասուածը, ժամանակը չէ միայն աշխատանքը սահմանողը: Դասախօսը նիւթը ներկայացնելու ժամանակ պիտի ջանայ այն ըմբռնելի դարձնել ունկնդրին: Արուեստագէտն իր արուեստով բան պիտի հասկացնի, բժիշկը պիտի բուժի: Այս պարագաներում ժամանակի սահմանափակումը եւ դրական արդիւնքը, բնորոշում են «աշխատողի» որակը:
Ուրեմն, այն գործերը, որոնք անմիջապէս մարդ էակի հետ են կապուած, ունենում են մարդկութեան ծառայելու պիտակ: Քո բծախնդրութիւնը եւ նուիրուելու չափը գնահատւում է մարդկութեան կողմից, եւ քեզ մեծարում են: Սակայն, աշխատած ժամանակ դու կարծում էիր, որ անում ես ամէնապարզը եւ օրինաչափը, որովհետեւ օրէնքով այդպէս է, պարտաւորութիւն է: Մինչդեռ օրինաչափ եւ ճիշդ ապրելն ու գործելը բնական չէ, դրա համար են մեծարում:
Եթէ ուզես, հենց այնպէս էլ են մեծարում…


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles