Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Նոր Գրքեր

$
0
0

ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

 

1019pakourkarapetyan Աւարտել եմ 420 էջ ծաւալով 5րդ դարի հայ նշանաւոր պետական գործիչ Վաչական Բարեպաշտ թագաւորի մասին պատմավէպը, որը պատրաստ է տպագրութեան: Դրան նախորդել է ժամանակաշրջանի ու գրքի հերոսի հետ կապուած երկար տարիների մանրազնին ուսումնասիրութեան գործընթաց: Բացայայտել եմ, որ Վաչականը սովորել է Ցուրտաւում, Վարդան Մամիկոնեանի եղբօր կնոջ՝ Ձուիկի դպրոցում, որտեղ ուսանել են նաեւ Վահան Մամիկոնեանը, նախարարական այլ պատանիներ, ինչպէս եւ պատմիչ Ղազար Փարպեցին: Ընդհանրապէս, Վահանն ու Վաչականը գործել են համագործակցուած ու Պարսից դէմ ապստամբել են համաձայնեցուած: Չնայած Պարսից արքունիքը տարանջատել էր Հայոց երկիրը, տարբեր վարչական բաժանումների մէջ մտցրել, նրա առաջնորդները պահպանել են երկրի ընդհանրութիւնը: Պարսից մարզպանութեան հսկողութեան պայմաններում Վաչական արքան Աղուենի ժողովում Աղուանքի համար ընդունում է Հայաստանում գործող Շահապիւանի Սահմանադրական կանոնները, այսինքն, վերստեղծում, պահպանում է հայկական միջավայրը Աղուանք աշխարհագրական տարածքում, որի մեծ մասը Մեծ Հայքի Արցախ, Ուտիք ու Փայտակարան նահանգներն են:

Աղուանից թագաւորութիւնը, որը գործում էր Աղուանից մարզպանութեանը զուգահեռ, հայկական երկրորդ պետական կազմաւորումն էր, որը վասալական կախման մէջ էր Սասանեան Պարսկաստանից: Արցախը Աղուանից թագաւորութեան սիրտն էր, այստեղ էր գտնւում վաչականեան թագաւորների նստավայրը՝ Դիտականը (æրաբերդի դիմաց, գետի աջ ափին): Վաչականեան հարստութիւնը ամէն գնով պահպանում էր Աղուանք անունով հայկական երկրորդ պետականութիւնը: Վէպը կարեւոր է այս երեւոյթը բացայայտելու իմաստով եւս:

Այժմ, երբ պատմավէպը գրուած է, առաջացել է աւելի բարդ խնդիր. ինչպէս լոյս ընծայել այն: Քանի որ տպաքանակը սահմանափակ է, գրքի լոյս ընծայմանը շատ կ՛օգնէր ընթերցողների կողմից պատմավէպի նախնական բաժանորդագրութիւնը, որը ձեռնարկել է «Շուշի» ԲՀ հրատարակչութիւնը: Պատմավէպը այսօր կարեւոր դեր կ՛ունենայ Արցախի պատմութեան ճանաչման, Հայաստանի Հանրապետութեան անքակտելի մաս կազմելու ան-ժխտելի վկայութիւնների խնդիրներում: Գիրքը կ՛օգնի ձեզ աւելի սիրելու հայրենի եզերքը, այն հայեցի պահելու անհրաժեշտութիւնը:

Խնդրում ենք հնարաւորութեան սահմաններում նպաստել «Վաչական Բարեպաշտ Թագաւոր» պատմավէպի բաժանորդագրութեանը:

Գրքի ծաւալն է՝ 424 էջ, հաստ կազմ, պատմավէպի նիւթի հետ կապուած՝ 25 գունաւոր իլիւստրացիա:

Բաժանորդագրութեան արժէքը՝ 15 դոլար:

Բաժանորդագրման համար դիմել՝ 055 722 403 կամ 055 533 644 հեռախօսահամարներով։

 


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles