Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Ինչո՞վ Նպաստել Ստամոքսի Ճիշդ Աշխատանքին

$
0
0

0000TATEVOSIAN

 

Ֆիզիկական ակտիւութեան պակասը, բանջարեղէն եւ մրգեր քիչ օգտագործելը, ոչ բաւարար քանակութեամբ հեղուկներ ընդունելը, նիւթափոխանակութեան եւ հորմոնային խանգարումները (շաքարային դիաբետ, վահանաձեւ գեղձի հիւանդութիւններ, երիկամային անբաւարարութիւն), զարկերակային ճնշումն իջեցնող դեղերը, հոգեբանական խնդիրները եւ հոգեկան հիւանդութիւնները եւ մի շարք այլ խնդիրներ երբեմն փորկապութեան առիթ կարող են լինել:

Փորկապութեամբ տառապողների համար ժողովրդական բժշկութիւնն առաջարկում է հետեւեալ դեղամիջոցները. խմել այն ջուրը, որի մէջ երկար ժամանակ վարսակ կամ սալոր են եփել: Խմել բողկի հիւթ գոլ վիճակում: Կաղամբի հիւթը մաքրում է աղիները եւ կարող է կիրառուել որպէս փորկապութեան դէմ դեղամիջոց եւ ունի հզօր հակաբորբոքային յատկութիւն: Կարող էք օգտագործել չորացրած բալով թէյ: Բանանը հարուստ է մանրաթելերով եւ նպաստում է մարսողական համակարգի նորմալ աշխատանքին՝ առանց լուծողականների կիրառութեան։

1 թէյի գդալ գերչակի իւղը 1 բաժակ կաթի հետ խմել 1 անգամ: Այս խառնուրդը թուլացնող հիանալի յատկութիւն ունի:

1 ճաշի գդալ գերչակի իւղը լաւ խառնել 1 ձուի դեղնուցի եւ 1 ճաշի գդալ մեղրի հետ: Ստացուած խառնուրդը լուծել 1 բաժակ ջրում, ընդունել 2 ժամը մէկ, մէկական ճաշի գդալ:

Իրար խառնել հաւասար քանակութեամբ մեղր եւ բուսական իւղ: Խմել 1-2 ճաշի գդալ առաւօտեան՝ քաղցած վիճակում‘ որպէս լուծողական:

Մէկ թէյի գդալ չափաբաժին նշի իւղը խորհուրդ է տրւում օգտագործել օրը երեք անգամ՝ որպէս լուծողական եւ կարգաւորիչ միջոց:

Կարող էք նաեւ երեկոյեան, ընթրիքից յետոյ ուտել միջուկը հանած եւ տեղը բուսական իւղ լցրած լօլիկ: Իսկ ձմրանը կարելի է մէկ գդալ տոմատի հիւթին աւելացնել մէկ գդալ բուսական իւղ, խառնել եւ խմել:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles