Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Երեւանում Լոյս Է Տեսել Հայկազուն Ալվրցեանի «Համշէնը Եւ Համշէնահայութիւնը. Արդի Հիմնախնդիրները» Գիրքը

$
0
0

1229hamshenՍփիւռքի նախարարութեան հովանաւորութեամբ Երեւանում հրատարակուել է «Համշէնը Եւ Համշէնահայութիւնը. Արդի Հիմնախնդիրները» գիրքը: Աշխատութեան հեղինակն է Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն գիտահետազօտական հիմնարկութեան տնօրէն, հայագէտ, բանասիրական գիտութիւնների թեկնածու Հայկազուն Ալվրցեանը, իսկ պատասխանատու խմբագիրը՝ նոյն կենտրոնի թուրքերէն բաժնի պատասխանատու, թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու Մելինէ Անումեանը: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը:

Աղբիւրի փոխանցմամբ՝ գր-քում ներկայացւում են Համշէնի եւ համշէնահայութեան համառօտ պատմութիւնը եւ արդի հիմնախնդիրները, որոնք կարող են հետաքրքրել ինչպէս մասնագէտներին, այնպէս էլ ընթերցողների լայն շրջանակի:  Ուսումնասիրութեան մէջ առանձին գլուխներով ներկայացուած են Համշէնի իշխանութեան ձեւաւորումն ու վերելքը, Օսմանեան կայսրութեան իսլամացման քաղաքականութիւնն ու Համշէնի պայքարը ինքնութեան պահպանման համար 15-19րդ դարերում, համշէնահայերի դրութիւնը Հայոց Ցեղասպանութեան տարիներին, համշէնահայկական համայնքների ձեւաւորումը Ռուսական կայսրութիւնում եւ նրանց յետագայ վիճակը ԽՍՀՄում, ինչպէս նաեւ՝ տեղեկութիւններ Թուրքիայի Հանրապետութիւնում կրօնափոխ համշէնցիների մասին:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles