Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Վերջակէտ

$
0
0

0826fullstopԳրպանումս վերջակէտ կայ: Արդէն քանի տարի: Մշտական ուղեկից է: Գիտեմ, որ մի օր պիտի դրուի, որովհետեւ մեզ ասել են՝ ամէն բան իր հատուցման գինն ունի: Բայց մնացել է, քանի որ հանգամանքներն անսիրալիր գտնուեցին, ժամանակը դատարկ յոյսով կերակրեց, ակնկալիքների ծխի միջից տեսանելի չեղաւ ճանապարհի աւարտը: Իսկ գրպանիս միջի վերջակէտը տանջեց, կեղեքեց, տողը երկարեց, միտքը դարձաւ ձանձրալի, պատմութիւնը ճահճացաւ:

Հիմա ներքին ձայնս եկել ու ասում է. «Դիր վերջակէտդ, անցիր առաջ»: Ու նոր տող գրել բոլորովին էլ պարտադիր չէ: Պարզապէս աւարտիր: Եւ եթէ նոյնիսկ վերջակէտը ցաւալի է, ապա գոնէ ազնիւ նշան է:

 

ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles