Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Պաւել Փօլ Սարգսեանը՝ ԱՄՆ Մարմնամարզութեան Երիտասարդների 2017թ.ի Լաւագոյն Մարզիչ

$
0
0

 

IMG_6139

Միացալ Նահանգների Մարմնամարզութեան Երիտասարդների տարուայ մարզիչ է ճանաչուել Պաւել Փօլ Սարգսեանը: Ամերիկահայ մարզիչը 2017թ.ի լաւագոյնի կոչմանն է արժանացել իր աշխատանքային ցուցանիշների հիման վրայ: «Ջիմնեսթիքս Օլիմպիկա» մարմնամարզութեան ակումբի երիտասարդների աւագ մարզիչ եւ մարզական տնօրէն Սարգսեանի սաներից եօթը ներկայում ԱՄՆ Մարմնամարզութեան Երիտասարդական օլիմպիական թիմի անդամ են: Տարիների ընթացքում, Պաւել Սարգսեանի մարզիկները բազմիցս գրաւել են առաջին հորիզոնականները նահանգային, շրջանային, եւ Ամերիկայի մարմնամարզութեան առաջնութիւններում:

IMG_6142«Այս մարզաձեւը շատ մրցակցային է, եւ հեշտ չի նման արդիւնքի՝ այս կոչմանն արժանանալ: Շատ ուրախ եմ եւ հպարտ յաղթանակիս համար, որի հիմքերը դրուել են Հայաստանում. գիտելիքներս ու փորձս մեծապէս ձեռք եմ բերել հայրենիքում», խոստովանում է Պաւել Փօլ Սարգսեանը:
Նա Հայաստանի մարմնամարզութեան հաւաքականի անդամ է եղել եօթ տարի: 2001 թուականին, ԱՄՆ տեղափոխուելուց յետոյ, Պաւել Սարգսեանն աւարտել է մարմնամարզիկի իր գործունէութիւնը, եւ սկսել է աշխատել որպէս մարզիչ: 16 տարի է, որ աշխատում է Վեն Նայսում գործող «Ջիմնեստիքս Օլիմպիկա» ակումբում որպէս աւագ մարզիչ եւ մարզական տնօրէն (athletic director)՝ մարզելով 4-18 տարեկանների: Նրա սաներից շատերը հանդէս են գալիս մարմնամարզութեան՝ 8, 9, 10 ամենաբարձր մակարդակներում, մասնակցում են Ամերիկայի տարբեր առաջնութիւնների:

Պաւել Սարգսեանը պատրաստ է, եւ յոյս ունի, որ առիթ կ՛ունենայ նաեւ Հայաստանի մարմնամարզութեան ոլորտում ունենալ ներդրում որպէս մարզիչ:

IMG_6140 IMG_6141

Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles