ԱՆՈՅՇ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Ամանորը հոգում ունեցած հեքիաթների արթնացման ժամանակն է: Իւրաքանչիւրիս հոգու խորքում սպասումներ են ծնւում՝ նորի, ապագայի, երազանքների, սիրոյ… «Մեդիամաքս»ը աստղագէտ-տոմարագէտ Գրիգոր Բրուտեանի հետ զրոյցում պարզել է, որ Ամանորի գալու պահին նոյնիսկ անիրականը կարող է իրականանալ: Դէ ուրեմն՝ չկորցնենք մեր մի քանի վայրկեանը եւ կառուցենք մեր Նոր Տարին որպէս կեանքի, յաւէրժութեան մանրակերտ:
ԱՄԱՆՈՐԸ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
Ամէն տարի Ամանորին մարդը հնարաւորութիւն է ստանում արարելու իր ապագայի, սկսուելիք մէկ տարուայ նոր աշխարհը, դա են վկայում մեր աւանդութիւնները:
Ամանորը հնում եղել է աշխարհի արարման տօն: Ի՞նչ է նշանակում աշխարհի արարչութիւն: Աշխարհի արարչութիւն՝ գործողութիւն, որից առաջ աշխարհը չկար: Դրանից յետոյ պիտի ստեղծուէր: Իսկ եթէ չկայ՝ չկան նաեւ ժամանակ, տարածութիւն: Այսինքն՝ դա անժամանակ, ժամանակից դուրս վիճակ է, որը չի ենթարկւում մեզ յայտնի տարածական ու ժամանակային օրինաչափութիւններին: Այստեղից էլ հետեւում է, որ հէնց այդ պահին հնարաւոր է յայտնուել ուզած տեղում եւ իմանալ ամբողջ ապագան:
ԸՆԾԱՅԱԲԵՐՄԱՆ ՊԱՀ
Ամանորի գալու պահին հայերը աղբիւրներին հաց, բաղարջ, գաթա, ցորեն ընծայելու սովորութիւն են ունեցել: Եւ ըստ աւանդութեան, ընծայաբերութիւնից յետոյ, գիշերուայ մի պահին աղբիւրը կանգ է առել եւ նրանից սկսել է ոսկի յորդել:
Նոյնիսկ հաւատամք կար, որ այդ պահին հնարաւոր է մտնել աղբիւրի ակը ու յայտնուել այլ աշխարհներում: Այդ աւանդութեան վկայութիւններից մէկն էլ տեղ է գտել հայոց էպոսում. Համաբարձմանն ու Վարդավառին Մհերի դուռը բացւում է ու մարդկանց ներս անցնելու հնարաւորութիւն տալիս, իսկ ներսում բախտի անիւն է:
Ի դէպ, Համբարձումն ու Վարդավառը հնագոյն նաւասարդի մեզ հասած ամենամեծ բեկորներն են:
ՏԱՐԵՀԱՑ ԵՒ ԱՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ
Տարեհացով գուշակութիւնն առ այսօր պահպանուել է: Իսկ տարեհացը կլոր բաղարջ է, որը նախկինում պատել են արեգակի, լուսնի, աստղերի կերպ ունեցող զարդանախշերով եւ որի մէջ տարուայ օրհնութիւնն աւետող նշան՝ լոբի, կոճակ, ոսկեդրամ են դնում ու ընտանիքի անդամների քանակով բաժանում՝ պարզելու համար, թէ ում համար է տարին օրհնուած: Տարեհացը պարտադիր կլոր է, քանի որ տարին ընկալուել է որպէս կեանքի, յաւէրժութեան մանրակերտ՝ սկիզբն ու վերջը իրար կցող մէկ ամբողջութիւն: Հնում եղած աւանդոյթներից պահպանուել են առատ սեղանը, միմեանց նուէրներ տալը, կենացներ խմելը, աղմկելը՝ հրավառութիւնը:
ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՕՐԱՑՈՅՑՆԵՐՈՎ
Ամանորը հնում ընկալուել է որպէս աշխարհի արարման տօն եւ այն համարել են վիշապամարտի եւ այդ ժամանակ պաշտուող էակի մարտի արդիւնք. պաշտուող էակը, մարտնչելով վիշապի դէմ, նրան մասնատել է երկու մասի եւ մի կէսից ստեղծել երկինքը, միւսից՝ երկիրը: Վիշապամարտն ուղեկցուել է դղրդոցներով, վիշապաձայներով, ինչն էլ դարձել է Ամանորը աղմուկով (մեր օրերում հրավառութեամբ) դիմաւորելու աւանդոյթի հիմքը:
Մեզ յայտնի ամենահին հայկական օրացոյցը պայմանականօրէն կոչւում է նախահայկեան: Այն կիրառուել է Հայկ նահապետի Հայաստան գալուց առաջ: Այս օրացոյցը եղել է աստեղա-արեգակնային: Տարին կարգաւորուել է արեգակի եւ աստղերի տեղակայմամբ: Ըստ այդ օրացոյցի, տարին կազմել է տասը ամիս, որոնք համապատասխանել են Հայկի աստղը Հայաստանի տարածքից տեսնելու ժամանակահատուածին՝ Հայկի աստղի հորիզոնից բարձր տեղակայման ընթացքին, դրանից դուրս ժամանակը (ներկայիս օրացոյցով՝ Ապրիլի 5ից Յունիսի 14ը) համարուել է արտատարեկան՝ արգելքների շրջան, որը ենթադրել է ամուսնութեան, կաթնամթերքի, երեկոները գործ անելու արգելքներ: Այստեղից էլ բխում է մինչ այսօր պահպանուած Մայիսին պսակադրութիւններից հրաժարուելու ժողովրդական աւանդոյթը: Նախահայկեան օրացոյցով տարին սկսուել է ամառնամուտից 8 օր առաջ՝ արգելքների ժամանակի աւարտից յետոյ եւ մեծ հանդիսութեամբ, մի ամբողջ շաբաթ նշուել է Նաւասարդը:
Ն.Ք. 2341թ. Հայկ նահապետի կատարած էական բարեփոխումների համաձայն՝ արտատարեկան ժամանակահատուածը դարձրել է ընդամէնը 5 օր, իսկ տարին դարձրել 12 ամիս: Տարեմուտի հաստատուն օրը դարձրել է շարժական եւ աստղերից դիտումներից անկախ: Այս բարեփոխմամբ ամիսներն ու տարեմուտը սկսել են դանդաղ սահել տարուայ եղանակների եւ 1506 տարում մէկ լրիւ շրջան են կատարել տարուայ եղանակներով: Սրա հետ մէկտեղ իր նախնական տեղում է թողնուել տարեկան գլխաւոր տօնը՝ Նաւասարդը, որ մինչեւ քրիստոնէութեան ընդունումը կանոնաւոր մեծ հանդիսութեամբ տօնուել է ամառնամուտից մօտ մէկ շաբաթ (8 օր) առաջ՝ ըստ այսօր կիրառուող օրացոյցի՝ Յունիսի 14ին: Նոյնիսկ Քրիստոնէութեան մուտքից յետոյ որոշ ժամանակ պահպանւում է այդ օրը, այնուհետեւ կորցրել իր նախկին կայուն տեղը: Հռոմէական օրացոյցին անցնելուց յետոյ տօնը կապուել է Յունուարի մէկի, 18րդ դարի կէսից Հայ առաքելական եկեղեցին նոյնպէս վերջնականապէս անցել է հռոմէական օրացոյցին:
ՏՕՆԱԾԱՌԻ ԾՆՈՒՆԴՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ
Ծառզարդարի կամ հայոց հարսանեաց տօնին ընդունուած փեսայի ծառը փաստում են հայոց մէջ տօնածառի շատ աւելի վաղ կիրառումը: Անգամ մինչեւ 20րդ դարասկիզբ եկեղեցի էին բերում փայտից պատրաստած ծառեր, զարդարում հիմնականում գնդաձեւ պտուղներով ու մոմերով: Ներկայում նոյնպէս տօնածառի խաղալիքները հիմնականում գնդաձեւ են, իսկ զարդարանքի առանցքային մասը՝ լոյսերը: Պատահական չէ, որ Ծառազարդին օրհնում են արմաւենին, ուռենին, ձիթենին. դրանց սրածայր տերեւները արեւի ճառագայթների, իսկ իրենք՝ արեւի խորհրդանիշն են: Ինչպէ՞ս փոխարինուեցին այդ ծառերը Հայաստանում փշատերեւ եղեւնիով կամ սոճիով: Եւրոպական կլիմայի պայմաններում եղեւնին կամ սոճին դարձել են ամենայարմար ծառերը: Սա մեզ մօտից տարուած, այն միջավայրին յարմարեցուած ու նորից փոխառուած իրողութիւն է:
AraTavitian
Los Angeles
Warmest
Wishes
for Christmas
& New Year
Nova Automotive
Glendale, California
Mr. & Mrs.
Jirair & Rita
Keuroghlian
Merry Christmas
& Happy New Year
Merry Christmas
& Happy New Year
Superior Electric
Motor Service, Inc.
4622 Alcoa Ave.
Vernon, CA 90058
Tel. 323.583.1040
Fax 323.583.9266
Glendale Mobil Service
1028 S. Brand Blvd.,
Glendale, CA 91204
818-244-0151
Wishing all our family
and friends
health and prosperity
throughout the year
May the Coming
Year Bring
Peace & Prosperity
Arsen & Leone
Mooradian
Sona & Arsen Jr.
Հայաստանին Եւ Հայ Դատին Ծառայելը Պատիւ Է
Այդ պատիւին ձգտող ու այդ ճանապարհին բարձրագոյն գնահատման արժանացած ամբողջ կենսագրութիւն մըն է Մանաս Պուճիքեանինը:
Մանաս Պուճիքեան՝ Ուաշինկթընի Հայ Դատի յանձնախումբի ստեղծման գործի ռահվիրայ, է նաեւ Հայ Դատի յանձնախումբի վարչական ու շարքային աշխատաքներու հսկայական վաստակի տէր, Հայ Դատին ու Հայ Յեղափոխական Դաշնակցութեան բոլոր կառոյցներուն նիւթապէս ու մշտապէս
զօրակցող անհատ։
Կը շնորհաւորենք քու եւ ընտանիքիդ Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը, սիրելի Մանաս Պուճիքեան։
«ԱՍՊԱՐԷԶ»