Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Մայրը՝ Սիրոյ Ակունք Յարատեւութեան

$
0
0

Ռ. ԿՈՐԻՒՆ

 

Կեանքի յարատեւութեան, սերունդների յաջորդականութեան մայր էակը, իր նուիրուածութեամբ եւ սիրոյ անսպառ ներաշխարհով՝ միշտ ու հանապազ արժանացել ու արժանանում է խոր յարգանքի եւ մեծարանքի՝ մարդկանց կողմից իրեն ձօնուած սրտահատոր ներբողականներով եւ գովասանագրերով: Մեր հայ մայրերը, իրենց սրբազան առաքելութեամբ զաւակներ աշխարհ բերելով՝ նեցուկ են կանգնում հայ ազգի գոյութեանը եւ շարունակականութեանը:

Մեր մայրերը կեանքի ամենադժնդակ պայմաններում իսկ երբեք ու երբեք չեն զլացել ու չեն ընկրկել իրենց հայադրոշմ պարտականութիւնները խիզախութեամբ կատարելու համար. ահա այս անձնապարգեւ ծառայութեան համար մեր հայութիւնը, յանուն երախտագիտութեան՝ Հայաստանի ջրառատ գետն անուանել է Մայր Արաքս, երկիր Հայաստանը՝ Մայր Հայաստան կամ Մայր Հայրենիք, եւ մեր ոսկեղնիկ լեզուն՝ Մայրենի լեզու, սրանից էլ աւելի բարձր տիտղոս եւ ոսկեայ շքանշան չի կարելի մարդ երեւակայել, որ մեր հայ մայրերն են արժանացել. դժուար թէ այլ ազգերի մօտ գտնել այսպիսի պաշտամունք։

Սրտագին գովասանքները մեր մայրերի նկատմամբ աւանդուել է անցեալներից նոյն ոգին առկայ մեր օրերում. ճիշդ է ժամանակները փոխուել են, կեանքի ծալքերն ու մտայնութիւնները գիտական դարու կերպ են ստացել, սակայն պէտք չէ մեր հայկական ընտանեկան մշակոյթը, աւանդութիւններն ու սովորութիւնները մոռացութեան հովին տալ՝ լինի դա հայրենիքում կամ Սփիւռքում: Հայութիւնը գոյատեւում է իւրաքանչիւր անհատի հայրենասիրութեամբ, մեր չքնաղ լեզուով, մեր եկեղեցիով, մեր մշակոյթով, մայրերի շատ զաւակների ծննդաբերութեամբ եւ հայօրէն դաստիարակութեամբ։

Մեզ մի մասնատուած երկիր է ժառանգ հասել. գտնուելով թշնամի դրացիների արանքում, նրանց տնտեսական շրջափակումի եւ պատերազմական վիճակի պատճառով, օրըստօրէ հայրենիքի բնակչութիւնը նուազում է, նորամայրերը բազում զաւակների մտքով չեն նպատակադրւում, եւ եթէ այսպէս շարունակուի՝ հայապահպանութեան առումով դժուարութեան կը մատնուենք մեր աշխարհագրական տարածաշրջանում. պէտք է մեր երիտասարդ մայրերը ներկայ հայրենիքի վիճակը եւ սփիւռքեան պայմանները նկատի առնելով՝ իրենց մէջքերը ամրապնդեն շատ զաւակներ նուիրաբերելու հայութեան:

Հասկանում ենք շատ զաւակների սնուցումը եւ դաստիարակութիւնը ծանր է, սակայն ըստ ժողովրդական առածի՝ ով ատամ է տուել հաց էլ կը տայ. ամէն մէկ երեխայ սիւն է թէ՛ հայրենիքի համար, թէ՛ ծնողի համար: Հայրենի պետութիւնը լաւապէս ըմբռնել է վիճակը եւ բաւական լայն առաւելութիւններ է նկատի առնում բազմազաւակ ընտանիքների համար: Քաջ գիտակցում ենք, որ որակին պիտի հետեւել, ո՛չ թէ քանակին, սակայն մեր երկրի դիրքը պահանջում է քանակով եւս աճել, բազմանալ ու հզօրանալ. շատ թանկագին տարածքներ ենք կորցրել, բազմամիլիոն ժողովուրդ են մեզանից կոտորել, հետեւաբար՝ բազմանալով կարիքն ունենք մեր ժողովրդի թշնամիներից պաշտպանուել, եթէ ոչ՝ տխուր ապագայ ենք ունենալու:

Հայութիւնը սոսկալի աղէտների հետեւանքով հետզհետէ պակսել է, իսկ մեր հարեւանները թուով բազմացել, որովհետեւ ո՛չ ջարդ են տեսել, ո՛չ կոտորած, այլ իրենք են այդ կոտորածը կազմակերպել հայերի նկատմամբ եւ երկիրը բռնագրաւել, քանի որ նրանք իշխող դերումն են եղել ու շարունակ հայերին նեղել, կեղեքել ու հալածել են՝ իրենք մնալով անփորձանք ու բարեկեցիկ. այդու ծնելիութիւնը նրանց մօտ շատ աւելին է եղել քան մեր մօտ: Թող մեր երիտասարդ մայրերը հայրենասիրական ոգով քաջալերուած օրինակեն իրենց տատիկներին եւ մեծերին, ու իրենց ճիգ ու ջանքը չխնայեն այս ազգանուէր գործում. թող նկատի առնեն, որ բազմազաւակ մայրերը շատ առաւելութիւնների են արժանի դառնում։

Յուսվ մեր երիտասարդ ամուսնացողները, ըմբռնելով մեր ժամանակների պահանջները՝ կ՛անեն պարտն ու պատշաճը, որպէսզի մեր գլուխները բարձր փառք ու պատուով մեծարենք մեր պաշտելի մայրերին:

Հայ մայրերը ազգի յարատեւ ակունքն են կեանքի,

Մէկ-մէկ փայլուն աստղ են հայոց աստղազարդ երկնքում,

Նրանցով է գիտնական ծնւում եւ դառնում պարծանքը հայի,

Նրանցով է հերոսը զէնքը ձեռին հայրենիք պաշտպանում:

Մայրութիւնը երջանկութիւն է, բայց առաւե՛լ երջանկութիւն, երբ մայրիկը բազում զաւակների ծնունդ է տալիս, քանզի ամէն մի զաւակը մայրիկի կեանքի սիւնն է, քաղցր ու անխորտակ յենարանը եւ հայրենիքի հերոս պաշտպանը:

Ամենայն սրտով թող շնորհաւոր լինի մայրերի տօնը, մէկիկ-մէկիկ համբուրում եմ բոլոր նախանձախնդիր մայրերի աջը:

 

Սանլանդ, Լոս Անջելես

 


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles