Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Դասական Երաժշտութեան Աննախադէպ Երեկոյ «Տրիօ Մաեստրի» Խմբի Մատուցմամբ

$
0
0

Photo_1_-_Trio_Maestri_-_(l_to_r)_Violinist_Roberto_Cani,_Cellist_Ruslan_Biryukov_and_Pianist_Armen_Guzelimian_-_Photo_courtesy_of_Trio_Maestri

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Առնօ Բաբաջանեանի եւ Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործութիւնները Լոս Անջելեսում Յունիսի 14ին կը ներկայացնի «Տրիօ Մաեստրի» երաժշտական խումբը, «Լ՛երմիտաժ» հիմնադրամի բարեգործական համերգի շրջանակներում, որ բացառիկ առիթ կը լինի ունկնդրելու հանրայայտ երեք երաժիշտների՝ աշխարհահռչակ հայ դաշնակահար Արմէն Գիւզելիմեանի, ջութակահար Ռոբերտօ Քանիի եւ թաւջութակահար Ռուսլան Բիրիւկովի համատեղ կատարումները: «Այս երեք արուեստագէտներին միեւնոյն ժամանակ բեմում տեսնելն աննախադէպ երեւոյթ է, եւ յատուկ այս համերգի համար, մեր դռները բաց կը լինեն ոչ միայն «Լ՛երմիտաժ» ակումբի անդամների, նաեւ հանրութեան համար՝ հնարաւորութիւն ընձեռնելով ներկայ լինելու դասական երաժշտութեան լաւագոյն ներկայացուցիչների ներկայացմանը մտերմիկ միջավայրում», տեղեկացնում են հիմնադրամի պատասխանատուները: Համերգը կայանալու է Լոս Անջելեսի «Լիւքս Սանսեթ» հիւրանոցում: Մուտքի համար գանձուող գումարը տրամադրուելու է բարեգործական նպատակների:

m_Khachaturian_the_Dorothy_Chandler_Pavilion_in_Los_Angeles_on_January_9,_1972,_Guzelimian's_Debut_with_the_Los_Angeles_Philharmonic_-_Photo_courtesy_of_A Յայտագրում ներառուած են 20րդ դարի յայտնի երգահաններ Դմիտրի Շոստակովիչի «Դաշնամուրային համար 2 տրիօ»ն (E minor, op. 67) ու Առնօ Բաբաջանեանի «Դաշնամուրային տրիօ-F»ը, որ ստեղծուել է 1950ականների սկզբին ու բնորոշուել որպէս գլուխ գործոց: Երեք մասից բաղկացած երաժշտական այս գործը ունկնդրին փոխանցում է հայկական հարուստ ժողովրդական աւանդոյթները: Դաշնամուրի եւ նուագախմբի համար գրուած Բաբաջանեանի ստեղծագործութեան մէջ դրսեւորուել է երգահանի ստեղծագործական անհատականութիւնը: Առնօ Բաբաջանեանը նաեւ տաղանդաւոր դաշնակահար էր, ում՝ «դաշնամուրի փայլուն ուսուցիչ» բնորոշումն է տուել Դ. Շոստակովիչը:

«Բաբաջանեանի տաղանդը Արամ Խաչատուրեանը նրա վաղ տարիքում էր նկատել՝ առաջարկելով, որ տղան զբաղուի երաժշտութեամբ, եւ ինքն էլ ներդրում է ունեցել նրա կայացման գործում: Առնօ Բաբաջանեանի ստեղծագործութիւններն էլ ազդուած են Խաչատուրեանից», ներկայացնում է դասական երաժշտութեան ներկայի յայտնի անհատականութիւններից՝ դաշնակահար Արմէն Գիւզելիմեանը: Նա նշում է, որ հետաքրքիր կապ կայ այս երեք երգահանների միջեւ. «Շոստակովիչը ներկայ է եղել Բաբաջանեանի Դաշնամուրային տրիոյի պրեմիերային եւ շատ տպաւորուել է հայ երգահանի տաղանդով՝ թէ՛ իբրեւ երաժշտահան եւ թէ իբրեւ դաշնակահար: Առնօ Բաբաջանեանն էլ բարձր էր գնահատում  Շոստակովիչի արուեստը: Ես էլ ինչ որ ձեւով կապ ունեմ այս շրջանակի հետ: Իմ առաջին ելոյթը Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ նուագախմբի հետ Արամ Խաչատուրեանի ստեղծագործութեամբ էր, որին ներկայ էր անձամբ մեծանուն երաժշտահանը: Աւելին, ինձ բախտ վիճակուեց համերգից առաջ մի քանի ժամ աշխատել Խաչատուրեանի հետ: Իմ կատարումների ժամանակ, նա փոփոխութիւններ էր կատարում՝ խնդրելով դրանք կիրառել համերգի ընթացքում: Արդիւնքը գոհացրել էր նրան», յիշում է Գիւզելիմեանը:

Հայ դաշնակահարը նշում է, որ մշտապէս փորձում է տարբեր բեմերում եւ ձեւաչափերով, իր մասնակցութեամբ համերգների յայտագրի մաս դարձնել հայ երգահանների ստեղծագործութիւնները՝ դրանք ծանօթացնելու համար օտար հանդիսատեսին: «Տրիօ Մաեստրի» խմբի անդամներին էլ Գիւզելիմեանը սիրելի է դարձրել հայ երաժշտահաններին, եւ երեք տարուայ համագործակցութեան ընթացքում, նրանք բազմիցս ներկայացրել են հայ արուեստագէտներին:

Արմէն Գիւզելիմեանն իր երկարատեւ գործունէութեան ընթացքում առիթ է ունեցել հանդէս գալու աշխարհի տարբեր հեղինակաւոր նուագախմբերի ու երաժիշտների հետ, տարբեր բեմերում: Նրանց թւում են՝ Պլաչիդօ Դոմինգօն, Քիրի Թէ Տանաւան, Թոմաս Հեմփսոնը, Լուչիա Փոփը, ինչպէս նաեւ՝ Վիկտորեա Մուլովան, Անի եւ Իդա Գաւաֆեանները, Քիմ Քաշքաշեանը, Լարս Թոմթերը եւ այլոք: «Դիզնի Հոլ»ում իր առաջին ելոյթը Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նուագախմբի հետ, Գիւզելիմեանն ունեցել է 2014 թուականին: Նա յաջողութեամբ հանդէս է եկել այլ նուագախմբերի հետ եւս, որոնց թւում՝ «Ռոսետի» լարային քառեակը, Լոս Անջելեսի լարային քառեակը, Սանտա Ֆէ եւ Ասփեն կամերային երաժշտութեան փառատօներում: Արմէն Գիւզելիմեանը նշում է, որ առանձնաշնորհ է ունեցել համագործակցելու ամերիկահայ երգահան Ալան Յովհաննէսի հետ՝ միասին նուագելով վերջինիս ծննդեան 80ամեակին նուիրուած համերգին, նաեւ՝ Տիգրան Մանսուրեանի եւ Արթուր Աւանեսովի հետ, «Լարք» երաժշտական ընկերակցութեան «Դիլիջան» համերգաշարի ընդմիջից։

Մեր տաղանդաւոր հայրենակիցը նաեւ դասաւանդել է բազմաթիւ հեղինակաւոր երաժշտական կրթական հաստատութիւններում՝ Իվեսսի համալսարանի Երաժշտական դպրոցում, Արեւմուտքի Երաժշտական ակադեմիայում, նաեւ որպէս հիւր դասախօս՝ Ասփեն երաժշտական փառատօնում, Իսթման երաժշտական դպրոցում եւ այլն:

Photo_4_-_Armen_Guzelimian,_Pianist_-_Photo_by_Norman_Schwartz

Արմէն Գիւզելիմեանը, միաժամանակ, ձայնագրել է տարբեր սկաւառակներ, այդ թւում՝ «Հայկական Դաշնամուրային Երաժշտութիւն» (Armenian Piano Music) անուանումով ձայնասկաւառակը, որտեղ ըստ նրա, ներկայացուած է վերջին հարիւր տարիների հայ դաշնամուրային երաժշտութիւնը՝ Կոմիտասից մինչ մեր օրերը: Այն բացառիկ հաւաքածու է տարբեր երա-ժշտահանների ստեղծագործութիւնների, որոնք կատարել է Գիւզելիմեանը: «Յուսով եմ, որ տարբեր մշակոյթներ ունեցող իմ ունկդիրները հաճոյքով կը բացայայտեն մեր հայկական ժառանգութեան հարուստ երեւոյթները», նշում է երաժիշտը: Ձայնասկաւառակը կարելի է ձեռք բերել «Ապրիլ» գրատնից կամ առցանց:

Արմէն Գիւզելիմեանին, նաեւ Ռոբերտօ Քանիին եւ Ռուսլան Բիրիւկովին, «Տրիօ Մաեստրի» խմբի շրջանակներում, կարելի է ունկնդրել Յունիսի 14ին: Համերգի տեղերը սահմանափակ են, եւ ներկայ գտնուելու համար պէտք է նախապէս արձանագրուել՝ զանգահարելով 310-472-3330 հեռախօսահամարով:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles