Անտիկ շրջանում մեծագոյնը համարուող Ալեքսանդրիայի գրադարանի մասին բոլորը գիտեն: Ըստ որոշ աղբիւրների, այնտեղ պահուող գրքերի թիւը գերազանցել է կէս միլիոնը: Կլավդիոս Գալենի վկայութեամբ՝ գրադարանը համալրելու հնարամիտ ձեւ էին գտել: Քաղաքի նաւահանգիստ մտնող բոլոր նաւերը պարտաւոր էին յանձնել իրենց մօտ եղած գրքերը: Գրադարանի աշխատակիցները դրանք արտագրում էին, պատճէնը վերադարձնում էին նաւ, իսկ բնօրինակը պահում էին իրենց մօտ:
ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆԻ «ՊԼՈԿ»ԷՆ