Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

«Ֆիլմն Աջակցութիւն Կը Ստանար, Եթէ Գլխաւոր Դերում Ոչ Թէ Արամը Լինէր, Այլ՝ Ալին». Համշէնահայ Բեմադրիչ

$
0
0

Համշէնահայ ռեժիսոր Օզջան Ալպերի «Քամու յուշերը» ֆիլմի պրեմիրան, որը երրորդն է նրա ֆիլմադարանում, Կաննի կինոփառատօնի շրջանակներում իրականացուող «Cinefondation, L’Atelier» ծրագրում համայն աշխարհից ընտրուած 15 ֆիլմերից մէկն է:
Ինչպէս «Կանն»ից փոխանցում է BBC Turkie-ի թղթակից Սելին Գիրիթը, սոյն ծրագրի նպատակն է երիտասարդ բեմադրիչների նախագծերը պրոդիւսերներին ներկայացնելը՝ շեշտելով, սակայն, որ Օզջան Ալպերն իրականում այն ռեժիսորներից է, որը ֆինանսաւորման խնդիր պէտք է որ չունենար: Թղթակցի այդ տարակուսանքին Օզջան Ալպերը պատասխանել է. «Ֆիլմն աջակցութիւն կը ստանար, եթէ գլխաւոր դերում ոչ թէ Արամը լինէր, այլ՝ Ալին»:
«Քամու յուշերը» ֆիլմում դէպքերն ընթանում են Թուրքիայում Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Երկրից հեռանալ մտադրած Արամը Ստամբուլից փախչում է Համշէն՝ Խոպա, եւ այստեղ սպասում անհրաժեշտ փաստաթղթերին, սակայն գործին են խառնւում սէրը, դաւաճանութիւնը, վրէժխնդրութիւնը, խանդը եւ, ի վերջոյ, մահը…
Համշէնահայ ռեժիսորը BBC-ի թղթակցին յայտնել է, որ անհրաժեշտ ֆինանսաւորում գտնելու դէպքում ֆիլմը պատրաստ կը լինի 2015 թուականին:
Թղթակիցը հարցրել է նաեւ Ստամբուլում գտնուող «Էմէք» կինոթատրոնի շէնքն ապամոնտաժելու խնդրի վերաբերեալ կինոռեժիսորի կարծիքը: Ալպերը պատասխանել է. «Ինչո՞ւ են «Էմէք» կինոթատրոնը քանդում: Ո՞ւմ է պատկանում այդ շինութիւնը: Հարց, որի մասին իրականում բոլորովին չեն խօսում: Հաւանաբար, որեւէ յոյնի կամ հայի…: Թուրքիայի խնդիրը, այդ առումով, թուրքական բուրժուազիայի ինքնութիւն չունենալու հարցն է: Եթէ կառոյցի տէրը ներկայում յոյն բուրժուա լինէր, Սեպտեմբերի 6-7ի դէպքերը չապրած մի յոյն, որի գոյքը Ունեցուածքի հարկի պատճառով բռնագրաւած չլինէր, այդ կառոյցը կը մնար որպէս կինոթատրոն: Դա վանդալիզմ (բարբարոսութիւն-Խմբ.) է…»:

«ԱԿՈՒՆՔ»


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles