Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Սիրոյ Կղզին

$
0
0

0824loveislandՎաղուց, շատ վաղուց աշխարհում կար մի կղզի, որի վրայ բնակւում էին բոլոր արժէքները: Բայց այդ կղզին սկսեց սուզուել եւ նրա բնակիչները լցուեցին մի նաւի մէջ ու հեռացան: Կղզում մնաց միայն Սէրը: Սէրը մնաց միայնակ եւ օգնութեան կանչեց Հարստութեանը: Բայց Հարստութիւնը պատասխանեց. «Իմ նաւը լի է գանձերով, քեզ համար այստեղ տեղ չկայ»:

Յետոյ Սէրը կանչեց Տխրութեանը, բայց սա էլ ասաց. «Ներիր, Սէր, ես այնքան տխուր եմ, որ ինձ առանձնութիւն է պէտք»:

Այդ ժամանակ Սէրը տեսաւ Հպարտութեան նաւն ու օգնութեան կանչեց: Բայց Հպարտութիւնն ասաց, որ Սէրը կը խախտի իր նաւի վրայ իշխող ներդաշնակութիւնը:

Մօտերքում նաւարկում էր Խնդութիւնը, բայց նա էլ տարուած էր զուարճանքներով եւ չնկատեց օգնութիւն հայցող Սէրը: Այդ ժամանակ Սէրն ընդհանրապէս յուսահատուեց: Եւ յանկարծ իր թիկունքում նա լսեց մէկի ձայնը. «Արի, Սէր, ես քեզ կը տանեմ ինձ հետ»: Նա շրջուեց ու տեսաւ մի ծերունու: Եւ երբ ծերունին նրան հասցրեց ցամաք ու հեռացաւ, Սէրը յիշեց, որ նոյնիսկ նրա անունը չէր հարցրել: Կանչեց Իմացութեանը եւ ասաց. «Ո՞վ էր նա, որ փրկեց ինձ, ի՞նչ է նրա անունը»:

– Նրա անունը Ժամանակ է,- պատասխանեց Իմացութիւնը:

– Իսկ ինչո՞ւ նա ինձ փրկեց:

– Որովհետեւ միայն Ժամանակը գիտի, թէ կեանքում որքան կարեւոր է Սէրը:

 

ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆԻ ՊԼՈԿԷՆ


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles