(3ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ)
Ներկայացնում ենք օտարաբանութիւնների եւ նրանց հայերէն համարժէքների նոր ցանկ: Այս բառացանկով ոչ թէ նորաստեղծ բառեր ենք առաջարկում, այլ յիշեցնում ենք եղած, երբեմն էլ հին, սակայն ոչ միշտ գործածուող հայերէն բառերի մասին: Ներկայացուող բառերը, անշուշտ, շատերին ծանօթ են, սակայն ոմանց համար անյայտ են ու նոր:
ՅՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
խօսելիս եւ գրելիս աչքի առաջ ունենալ օտար բառերի հայերէն հետեւեալ համարժէքները.
Ալտերնատիւ – 1. այլընտրանքային, 2. այլընտրանք
Անեսթեզիա – անզգայութիւն, անզգայացում
Ասիստենտ – ընթերակայ, օգնական
Ասոցիացիա – ընկերակցութիւն, ընկերութիւն, միութիւն
Ասպեկտ – հայեցակէտ, տեսանկիւն, դիտանկիւն
Բանդա – յանցախումբ, աւազակախումբ
Բուտիկ – կրպակ
Գարնիր – խաւարտ
Գլադիոլուս – թրաշուշան
Դեկլարացիա – յայտարարագիր, հռչակագիր, յայտարարութիւն
Դեպորտացիա – արտաքսում, վտարում
Դեսերտ – աղանդեր
Դետալ – 1. մանրակ, մաս, 2. մանրամասնութիւն, մանրամաս
Դիլեմա – երկընտրանք
Իմպլեմենտացիա – կիրարկում
Ինովացիա – նորարարութիւն, նորամուծութիւն
Լանցետ – նշտար
Կալա – փողաշուշան
Կատաստրոֆիկ – աղէտալի
Կաֆել – հախճասալ, սալիկ
Կուլմինացիա – բարձրակէտ, գագաթնակէտ
Մանժետ – թեզանիք
Մանիակ – մոլագար
Մարիոնետ – խաղատիկնիկ, խամաճիկ
Մեսիջ – 1. հաղորդագրութիւն, 2. ուղերձ
Շտամպ – դրոշմ, դրոշմակնիք
Պատենտ – արտօնագիր
Պեդալ – ոտնակ
Պոտենցիալ – ներուժ, կարողութիւն
Պրեպարատ – պատրաստուկ
Պրոդուկտ – արդիւնք, արտադրանք
Պրոդուկտիւ – արդիւնաւէտ
Ռադիկալ – արմատական
Ռացիոնալ – բանական, տրամաբանական
Ռուբին – սուտակ
Վակցինա – պատուաստանիւթ
Տելեպատիա – հեռազգայութիւն, հեռազգացութիւն
Տենդենց – միտում
Տոտալ – ամբողջական, համապարփակ, համընդգրկուն
Ֆենոմենալ – բացառիկ, արտասովոր, արտակարգ
ԼԵԶՈՒԻ ԿՈՄԻՏԷ