Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 1707

«Համայնապատկեր»

Գլենդելում լոյս տեսաւ «ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ» գրական-մշակութային ամսագրի գունատիպ նոր համարը (2013, # 62), որն այս անգամ նուիրուած է մեր հայկական թատրոնի «ծիծաղի օրէնսդիր»,  ՀՀ ժողովրդական արտիստ, Յակոբ Պարոնեանի անուան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան Կարպ Խաչվանքեանի ծննդեան 90ամեակին: Ամսագրի կողքի առաջին էջում նշւում է այն նկարով, ապա այդ մասին գրութիւնները շարունակւում են յաջորդող էջերում:
Թերթելով հանդէսի էջերը, կարելի է տեսնել մշակոյթի այլ երախտաւորների մասին յոբելենական յոդուածներ, պատմական արժէք ներկայացնող բացայայտումներ, նոր հրատարակութիւնների վերաբերեալ գրախօսականներ, հարցազրոյցներ, բանաստեղծութիւններ, մահախօսականներ, խաչբառ, գովազդներ, այլեւայլ գրութիւններ:
Նիւթերը տպագրուած են արեւելահայերէնով եւ արեւմտահայերէնով՝ բնագրի ուղղագրութեամբ: Հիմնադիր-խմբագիր Սարօ Գէօդակեանը, բացի Կալիֆորնիայի  աշխատակիցներից, գործակցում է Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Լիբանանի իր թղթակիցների հետ:
Հետաքրքրական է առաջին էջում տեղադրուած 22 կէտերից բաղկացած այցետոմսը, որի մի քանի կէտերը ուզում ենք նշել. անուն՝ «Համայնապատկեր», ազգութիւն՝ հայ, ուղղուածութիւն՝ գրական-մշակութային, գիտակցում է՝ բռունցքուելն է յաւերժութիւնն Հայաստանի, ապաւինում է՝ արեան կանչին, նախընտրած գոյնը՝ եռագոյնը եւ տարբեր  հարցադրումներ եւ պատասխաններ:
Կարծում ենք հանդէսը աւելի հարազատ կարող է լինել հայաստանցի ընթերցողներին, նկատի ունենալով բովանդակութիւնը, որից ելնելով՝ թելադրելի է աւելի ընդգրկել արեւմտահայ գրողներ: Վերջ ի վերջոյ, եթէ «բռունցքուելն է մեր յաւերժութիւնը», ուրեմն միշտ ներկայանանք համատեղ, մանաւանդ՝ Սփիւռքում, որի օրինակն է հանդիսանում տեղի հայ մամուլը:
Ցանկանում ենք յաջողութիւններ «Համայնապատկեր»ին, նորանոր բաժանորդներ, եւ հեզասահ ընթացք՝ հայապահպանմանը սատարող նրա ազգանուէր  աշխատանքներին:
Խմբագրութեան հասցէն է.  400 S. Glendale Ave., #N
Glendale, CA 91205
Հեռախօս/հեռատիպ՝ 818-240-0600
hamaynapatker@yahoo.com

ԲԱԺԱՆՈՐԴ


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles