Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

ՀԱՐՑԱԶՐՈՅՑՆԵՐ- Խաչիկ Գէորգեանը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի Համալսարանում (UCLA). ARMACAD-ը Կոտրեց Մենաշնորհը

$
0
0

Զրուցեց՝ ԵԿԱՏԵՐԻՆԱ ՊՕՂՈՍԵԱՆ

Յունիսի 21ին լրանում է Ակադեմիական համագործակցութեան եւ օժանդակութեան հայկական ասոցիացիայի (միութեան-Խմբ.)՝ (ARMACAD)-ի հիմնադրման 6րդ տարին: Այս տարիների ընթացքում ասոցիացիայից  էլեկտրոնային փոստով տեղեկատուութիւն ստանալու համար բաժանորդագրուել է աւելի քան 8,000 մարդ, որոնք ամէն օր ստանում են բազմաբնոյթ գիտաժողովների, ամառային դպրոցների, սեմինարների մասնակցութեան, ինչպէս նաեւ արտասահմանեան կրթաթոշակների վերաբերեալ տեղեկատուութիւն:
ARMACAD-ի հիմնադիր Խաչիկ Գէորգեանը «Մեդիամաքս»ի թղթակցին պատմել է, որ ասոցիացիայի հիմնումը հետապնդում էր երկու հիմնական նպատակ:
«Աշխարհի տարբեր համալսարաններում սովորում են մեծ թուով հայեր: Նրանցից ոմանք սովորում են նոյն բուհում, բայց չեն ճանաչում միմեանց: Մեր ցանցի ստեղծման առաջին նպատակը նրանց ծանօթացնել էր, որպէսզի նրանք կապի մէջ լինեն, օգնեն միմեանց, հաղորդակցուեն:
Բացի այդ, անհրաժեշտութիւն զգացուեց ստեղծել մի ցանց, որտեղ տեղեկատուութիւն կը տեղադրուէր արտասահմանեան բուհերում սովորելու համար կրթաթոշակներ հայթայթելու,  համաժողովներին, ամառային դպրոցներին մասնակցելու վերաբերեալ», ասել է Խաչիկ Գէորգեանը:
ARMACAD-ի գործունէութեան թիրախներից մէկը ոչ միայն միջազգային գիտակրթական տեղեկատուութեան տրամադրումն է, այլեւ Հայաստանում կազմակերպուող գիտական միջոցառումները, մեր երկրում գործող կրթաթոշակները օտարերկրացիներին ներկայացնելը: ARMACAD-ի «մէյլ-լիսթ»ին միացած 8,000 հազար անձանց 20-30 տոկոսը օտարերկրացիներ են:
Գործունէութեան 6 տարիների ընթացքում ARMACAD-ը գործել է կամաւորութեան հիմունքներով: «Աշխատում ենք մեծ էնտուզիազմով (ոգեւորութեամբ-Խմբ.): Երբ մեզ մի լաւ միտք է այցելում, որոշում ենք իրականացնել այն: Սակայն լինում են գաղափարներ, որոնք առանց համապատասխան ֆինանսաւորման (նիւթական օգնութեան-Խմբ.) պարզապէս հնարաւոր չէ իրականացնել», ասել է նա:
Վերջերս ARMACAD-ի հիմնադիրը մեկնել էր ԱՄՆ եւ հանդիպել Ամերիկայի հայկական ուսանողական միութիւնների ներկայացուցիչների եւ հայկական համայնքների հետ: Այդ հանդիպումների արդիւնքում ARMACAD-ի ամերիկեան մասնաճիւղը ստեղծելու գաղափար է ծագել:
«Ֆինանսապէս աւելի կայուն կարգավիճակ ստանալու համար որոշել ենք կառոյց հիմնել նաեւ ԱՄՆում: Գաղափարն այսպիսին է՝ ստեղծել ARMACAD-ի նուիրատուութիւնների հիմնադրամ եւ փորձել մէկ տարում հաւաքել 1 միլիոն դոլար: Դա կը լինի դրամագլուխ, որից ստացուած տոկոսների հաշուին կը կազմենք ARMACAD-ի տարեկան բիւջէն եւ կը կարողանանք ապահովել մեր բոլոր ծրագրերի իրականացումը, նշել է Գէորգեանը:
Նրա խօսքերով, ԱՄՆում ARMACAD-ի կառոյցն  ունենալը պայմանաւորուած է նուիրատուութիւնների հիմնադրամը հարկերից ազատելու հանգամանքով: «Կառոյցի գրանցումն ընթացքի մէջ է: Սեպտեմբերի 21ին Կալիֆորնիայում նախատեսում ենք ազդարարել ARMACAD-ի նուիրատուութիւնների հիմնադրամի դրամահաւաքը, որը կտեւի 1 տարի», պատմել է նախաձեռնութեան հեղինակը:
Խօսելով առաջիկայ նպատակների մասին՝ Խաչիկ Գէորգեանը նշել է, որ մտադիր են ստեղծել մեդիա-հարթակ կամ լրատուամիջոց, որտեղ կը ներկայացուեն հայերի ակադեմիական նուաճումներն ամբողջ աշխարհում:
Խաչիկ Գէորգեանը խօսել է նաեւ այն խնդրի մասին, որ կրթաթոշակ ստանալն ու արտասահմանում սովորելը, կարծես, հեշտ տարբերակ է դարձել արտերկրում հաստատուելու համար: «Լինում են դէպքեր, երբ մարդիկ մեկնում են, սովորում, տեսնում են, որ կարող են աշխատանք գտնել այդ երկրում ու փորձում են հաստատուել այնտեղ: Փորձը ցոյց է տալիս, որ ուսման աւարտից յետոյ հայրենիք են վերադառնում նրանք, ովքեր արտասահմանում ուսանել են առաւել գործնական մասնագիտութիւնների գծով‘ մենեջմենթ (տնօրէնութիւն-Խմբ.), հանրային քաղաքականութիւն,  միջազգային յարաբերութիւններ, ֆինանսներ եւ այլն: Այդ մասնագէտները, կարողանում են քիչ թէ շատ բարձր վարձատրուող աշխատանք գտնել այստեղ: Որպէս կանոն, Հայաստան չեն վերադառնում պատմաբան, ֆիզիկոս, մաթեմատիկոս եւ այլ գիտական ուղղուածութեամբ մասնագէտները: Նրանք լաւ գիտակցում են, որ Հայաստանում իրենց սպասւում է առաւելագոյնը 120 հազար դրամ աշխատավարձը եւ աշխատանք որեւէ բուհում կամ գիտական ինստիտուտում», ասել է ARMACAD-ի ղեկավարը:
Ամփոփելով  ARMACAD-ի վեցամեայ գործունէութիւնը՝ Խաչիկ Գէորգեանը նշել է, որ իրենց յաջողուել է լուրջ ակադեմիական համայնք ձեւաւորել Հայաստանում: Նրա խօսքերով,  ARMACAD-ը օգնել է շատ երիտասարդներին ակադեմիական յաջողութեան հասնելու, գիտական աստիճան ստանալու հարցում:
Բացի այդ, ARMACAD-ի շնորհիւ հայ ակադեմիական շրջանակներում սկսեց գործել փոխօգնութեան մեխանիզմը՝ էլեկտրոնային նամակագրութեան միջոցով ցանցի անդամները կիսւում են անհրաժեշտ տեղեկատուութեամբ, խորհուրդներով:
«Փոխօգնութեան մեխանիզմը ցանցի ներսում շատ լաւ է գործում: Բացի այդ, ARMACAD-ը կոտրեց մենաշնորհը, երբ կրթաթոշակի մասին յայտարարութիւնը կարող էր մնալ ռեկտորի (տնօրէնի-Խմբ.) կամ դեկանի (բաժանմունքի ղեկավարի-Խմբ.) դարակում: Այժմ կրթաթոշակների մասին տեղեկանում են հազարաւոր մարդիկ», ասել է նա:
Խաչիկ Գէորգեանը նկատել է, որ ARMACAD-ը աշխատելու եւ աջակցելու է Հայաստանում համապատասխան ակադեմիական միջավայրի ձեւաւորման, Հայաստան –Սփիւռք գիտակրթական կապերի ամրապնդման ուղղութեամբ:
«Մենք անհրաժեշտ ենք համարում տեսնել մի միջավայր, հանգոյց, որտեղ կը հանդիպեն արտերկրում սովորած ուսանողները, կը կարողանան շփուել, ճանաչել միմեանց եւ կենտրոնացնել ջանքերը՝ գիտական միտքը Հայաստան վերադարձնելու եւ երկրում պահելու համար», ասել է Խաչիկ Գէորգեանը:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles