Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Մի Զրոյց Զարմանալի Մի Բառի Մասին՝ Աներես

$
0
0

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍԵԱՆ

Հայերէնում կայ մի բառ, որի թէ՛ հաստատականը, թէ՛ ժխտականը նոյն բանն են նշանակում: Իմաստային այսպիսի միանշանակութիւնը քերականական կանոններից շեղման բացառիկ երեւոյթներից է:
Խօսքը երես բառի եւ նրանից ստացուող՝ երեսով եւ աներես բառաձեւերի մասին է: Մարդուն բնութագրելիս, իբրեւ դարձուած, գործածում ենք երեսով մարդ լինել արտայայտութիւնը, որ նշանակում է մէկին որեւէ բանով դիմելու համար հնարաւորութիւն, վստահութիւն, համարձակութիւն ունենալ, յամառութեամբ պնդել, պահանջել, յամառօրէն պահանջել: Նոյնն է նշանակում նաեւ աներես մարդ լինել արտայայտութիւնը: Սա, ի հարկէ, չի գործում ուղղակի իմաստի դէպքում. երեսով կաթը եւ աներես կաթը լրիւ տարբեր, իրար հակառակ բաներ են:
Դարձուածաբանական առումով՝ երեսով մարդ, աներես մարդ դարձուածներին կարելի է հոմանիշ համարել երեսդ թափի, երեսդ կուտ գնայ, պնդերես մարդ դարձուածները:
Պէտք է ենթադրել, որ երեսդ թափի, երեսդ կուտ գնայ արտայայտութիւնների հիմքում ընկած է մարդու այտերի՝ ամօթից շիկնելու յատկութիւնը, որը ժողովրդի պատկերաւոր մտածողութեամբ զուգորդուել է թոնրի թշի թէժութեան հետ: Այդ թէժութիւնից առաջին հացը միշտ կուտ է գնում, թափւում:
Հնարաւոր է նաեւ, որ այդ արտայայտութիւնները առնչութիւն ունենան ծաղիկ հիւանդութեանը: Չէ՞ որ այդ «կարմիր» հիւանդութեան ժամանակ մարդու երեսը թափւում էր, կուտ էր գնում: Յատկանշական է, որ երեսով եւ աներես բառերի իմաստային միանշանակութիւնը անցել է նաեւ դարձուածային մտածողութեանը. ի վերջոյ, եկաւ երես թափեց դարձուածը (իսկ երես է թափում աներես մարդը) նոյն իմաստն է արտայայտում, ինչ եկաւ երեսը պնդացրեց (որովհետեւ երես պնդացնում է աներես մարդը) դարձուածը: Երես թափելը եւ երես պնդացնելը հականիշ են բառացի, եւ հոմանիշ՝ դարձուածային առումով:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles