Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Լոս Անջելեսահայերը Սուրբ Ծննդեան Տօների, Ամանորի Եւ…Լաս Վեգասի Խաչմերուկներում

$
0
0

ԱՆԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ

«Բարի եկար Նոր Տարի
Տուր մեզի ցորեն, գարի.
Մեր փեթակն ալիր կ՛ուզէ,
Եգուն պաղջին պտուղ կ՛ուզէ»*:

*Հայկական ամանորեայ ծիսական երգերից

Նոր Տարի մենք նշում ենք ոչ թէ պարտադրաբար, օրացոյցին նայելով, այլ ուրախութեամբ, մանկական հեքիաթի յուշերով եւ եկող տարուայ հետ երազանքների իրականացման յոյսով: Բայց անշուշտ չենք մոռանում, որ ամենալաւ սեղանն ու  ամենալաւ զարդարուած տօնածառը պէտք է մերը լինի: Միացեալ Նահանգներում եւ ընդհանրապէս հայրենիքից դուրս, տօնը նշելիս յաճախ փոխ են առնւում տուեալ երկրի սովորութիւները: Ինչպէս ենք նշում Նոր Տարին Լոս Անջելեսում:
Հայերը Նոր Տարին սկսում են նշել ամերիկեան Ծննդեան տօներից սկսած, Նոր Տարուայ տօնական գիշերը լուսացնելով, Սուրբ Ծնունդը տօնելով եւ վերջապէս Յունուարի տասներեքին՝ տօների շղթան եզրափակում է Հին տոմարով Նոր Տարին:   Կարծես վերջին ստուգարքն է՝ արդեօք ամէն ինչ հասցրին:
Իրականում Նոր Տարուայ «հանդիսութիւնները» սկսւում են ֆինանսական ծախսերով: Դեռ Գոհաբանութեան օրուան հետեւող «Սեւ Ուրբաթ» կոչուող առեւտրական պոռթկումն ազդադարող գովազդները նաեւ յուշում են, որ այդ օրը լաւ առիթ է հարազատներին ու ընկերներին Ս. Ծննդեան տօների կամ Նոր Տարուայ նուէրներ գնելու համար: Բայց Լոս Անջելեսի հայերի համար Նոր Տարուայ պատրաստութիւնը սկսւում է մի փոքր աւելի վաղ: Ծննդեան տօներից մօտ երկու ամիս առաջ այստեղից Հայաստան կամ այլ երկրներ ծանրոցներ են ուղարկւում.   ընկոյզ, շոկոլադ, հագուստ, տարատեսակ նուէրներ՝ հարազատներին ուրախացնելու համար: Երկու ամիս առաջ, քանի որ նոյնքան ժամանակ է տեւում ուղեբեռը ԱՄՆից  Հայաստան կամ այլ երկրներ հասցնելու համար: Ուրեմն, տօնական տրամադրութիւնն արդէն սկսուած է: Գոհաբանութեան օրը լաւագոյն առիթն է հեռատեսների համար՝ Նոր Տարուայ նուէրները պատրաստելու: Այդ օրուանից մինչեւ Յունուարի կէսերը   «զեղչերը» մեզ անդադար խանութ են հրաւիրելու: Չէ որ տարին նաեւ ֆինանսապէս է աւարտւում:
Յաջորդ խնդիրը՝ երբ դնել տօնածառը: Տօնածառեր այստեղ հնարաւոր է տեսնել դեռեւս Նոյեմբերից: Գլենդելի կենտրոնում՝ «Ամերիկանա»ում, Նոյեմբերի քսանմէկին վառւում են քաղաքի ամենամեծ տօնածառի լոյսերը: Նոյեմբերից էլ կարելի է գնել բնական ծառը կամ ինչը յաճախ աւելի շատ է կիրառւում՝ արհեստականը:   Ամերիկացիները տօնածառով տունը զարդարում են մինչեւ Դեկտեմբերի քսանհինգը, իսկ ըստ հայկական աւանդոյթի՝ տօնածառը պահւում է միչեւ Հին տոմարով Նոր Տարին: Ուրեմն, տօնածառը Ամերիկայի սովորութիւնները յարգող եւ իր աւանդոյթները պահպանող հայի տան հիւրը կարող է լինել աւելի քան մէկ ամիս:
Մինչեւ այսօր քրիստոնեայ հայ ժողովուրդը չի կողմնորոշւում՝ ո՞ր տօնն առաւել հանդիսաւոր նշել՝ Ս. Ծնունդը, թէ Նոր Տարին: Դա Խորհրդային միութիւնում էր, երբ  Նոր Տարին նշւում էր առաւել հանդիսաւոր, քանի որ այն իր մէջ կրում էր Ս. Ծննդեան խորհուրդը: Եւ եթէ տարուայ ընթացքում ընտանիքը խնայողութիւններ էր արել, այդ օրը պէտք է արուէր հնարաւորը՝ շքեղ սեղան ունենալու համար: Սփիւռքում հայերը շատ աւելի յարգանքով եւ աւանդապաշտ են գտնուել այս հարցում՝ Ս. Ծննդեան տօնին տալով շատ աւելի կարեւորութիւն, իսկ Նոր Տարին ընդունելով յարակից տօն:
Հիմա լոսանջելեսահայութիւնը խառնուել է՝ որ մէկը յարակից, որ մէկը առաւել հանդիսաւոր նշելու միջեւ: Շատերը խնդրից, աւելի ճիշդ աւելորդ հիւրերից ու հիւրասիրութիւններից խուսափելու նպատակով մեկնում են Լաս Վեգաս կամ լեռներ՝ մեր լոսանջելեսահայութեան անհոգ շերտի մասին է խօսքը: Նոր Տարին նշելու մէկ ուրիշ տարբերակ է գիշերը ռեստորանում անցկացնելը, սիրուած երգչի կատարումները լսելով: Ամանորը տանը դիմաւորողներն էլ ընտանեկան հարազատ մթնոլորտը վայելելուց բացի, ստիպուած են գնահատել մրցման մէջ մտած մեր հայկական հեռուստաընկերութիւնների աշխատանքը: Այս օրերին՝ ինչպէս տնային տնտեսուհիները, մեր հայկական հեռուստաընկերութիւնները ձգտում են լինել լաւագոյնը: Այդ մրցավազքին մեծ սպասումներով, բայց հիասթափուած հետեւում է հանդիսատեսը:
Մի քանի տօների խաչմերուկում՝ հայը տուն է զարդարում, սեղան փռում, սովորութիւններ փոխառնում, իր աւանդոյթները պահում, ընտանիք համախմբում: Աշխարհի տարբեր ծայրերից հաւաքուած հայութեան համար բնորոշը Նոր Տարին ու Ս. Ծնունդը ընտանիքով համախմբուելու սովորութիւնն է, որ մնում է անփոփոխ՝ լինի ռեստորաններում, Լաս Վեգասներում, թէ մեր մայրերի աշխատանքի շնորհիւ բացած սեղանների առջեւ: Փորձ է արւում տօնը հրաշքի վերածել մեր փոքրիկների համար՝ Ձմեռ Պապի այցելութեամբ կամ նուէրների պատրաստութեամբ:
Բայց եկէք խոստովանենք, որ մեր աւանդոյթները երբեմն ընդունւում են որպէս դէպի ազատութիւն տանող ճանապարհի խոչընդոտ ու…  մոռացւում, այն, ինչ կարող է զարդարել մեր ապրելակերպն ու հարստացնել Միացեալ Նահանգների երկու հարիւր տարուայ պատմութիւնը: Վերցնում ենք գոյութիւն չունեցողն ու մոռանում մերը՝ դարերն անցածը:
Տարբեր վայրերից եկած հայերի համար աւանդութիւնները ընդհանրացւում են ու փոխադարձ ազդեցութիւնների ենթարկւում: Հայաստանից գաղթած հայերի սովորութիւնն է սեղան նստել Նոր Տարուայ ազդարարումից անմիջապէս յետոյ: Մինչ այդ՝ սեղանն անձեռնամխելի է բոլորի համար: Մինչդեռ Լիբանանից գաղթած հայերի համար ընթրիքի սեղանի շուրջն էլ նշւում է Նոր Տարուայ գալուստը: Իրանից գաղթած հայկական ընտանիքը մեծ կարեւութիւն է տալիս Քրիստոսի Ծննդեան Տօնին՝ Յունուարի վեցին:
Մէջբերում եմ յօդուածը պատրաստելու ընթացքում ինձ հանդիպած մեր հիանալի ծիսակարգերից մի քանիսը: Այս տարի ես հպարտութեամբ հետեւելու եմ դրանց:
Ս. Ծննդեանը նախորդում է Պահք, որը սկսւում է Դեկտեմբերի 30ին եւ աւարտւում Յունուարի 5ի երեկոյեան՝ Ճրագալոյցի Ս. Պատարագով: Այս շրջանում բացառւում է կենդանական սնունդ: Այդ օրը ուտելիքները պատրաստւում էին հատիկեղէնից՝ լոբուց, որի պատիճը խորհրդանշում է ընտանիքը, իսկ հատիկը՝ նորացուող կեանքի խորհրդանիշն է: Ճրագալոյցի օրը, երեկոյեան մարդիկ եկեղեցում վառուած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստուածային լոյս, եկեղեցու օրհնութիւն:
Կաղանդի գիշերուայ սովորութիւններից է երեխաների խմբակային այցը հարեւան տներ: Երեխաները երդիկից գօտիով կախում էին իրենց գուլպաները, իսկ տանտիկինը այն լցնում էր քաղցրեղէնով: Ազգագրագէտ Սոնիա Թաշճեանը պնդում է , որ Կաղանդ բառի արմատը «կախ», «կախել» բառերն են, եւ տների առջեւ գուլպաներ  կախելու սովորութիւնը հայկական ծիսական հիմք ունի:
Սեղանի զարդը համարւում է Տարեհացը, որի մէջ պատրաստելու ընթացքում դրւում է գուշակութեան դրամը: Կաղանդի գիշերը ընտանիքի անդամների թուով կտրւում է տարեհացը եւ ում բաժին է ընկնում դրամը, նրանից էլ այդ տարի յաջողութիւն է ակնկալւում:
Ամանորի ծիսական երգերից՝
«Տարեմուտի երեկոյեան
Մայրս թխեց կարկանդակ.
Մէջը դրեց հոնի կորիզ՝
Որպէս բախտի նշան»:
Տանտիկիննե՛ր, չմոռանաք պատրաստել նաեւ պասուց տոլմա եւ աղանձ: Պասուց տոլման իր մէջ պարունակում է եօթ հատիկներ, որոնք խորհրդանշում են պահքի եօթ օրերը:
Եւ վերջում, տան փոքրեր, յիշէ՛ք, որ առաջինը դուք էք գնալու ու շնորհաւորելու մեծերին:

=========================================================================

The Great Carpet Company

Լաւագոյն
Մաղթանքներով
Կը Շնորհաւորենք Բոլորի
Նոր Տարին Եւ
Ս. Ծնունդը

4524 Brazil St #A
Los Angeles, CA 90039
818-247-2990

—————————————————————–

Sevan Bakery

Աւագեան Ընտանիք

Կը Շնորհաւորէ
Իր Բարեկամներուն
Ազգականներուն
եւ Յաճախորդներուն
Նոր Տարին եւ Ս. Ծնունդը
Մաղթելով Բոլորին Ուրախ
Եւ Երջանիկ Տարի

8816 Baird Ave
Northridge, CA 91326
818-998-5551

———————————————————————

ՀՅԴ «ՔՐԻՍՏԱՓՈՐ» ԿՈՄԻՏԷՈՒԹԻՒՆԸ

Կը Շնորհաւորէ Հայ Համայնքի
Նոր Տարին Եւ Ս. Ծնունդը
Եւ Հայ Ժողովուրդին Կը Մաղթէ Բարգաւաճ,
Խաղաղ Եւ Արդիւնաբեր Տարի

ՍԱՆ ՖՐԱՆՍԻՍՔՕ

———————————————————————–

Best wishes to all our friends for a
Happy, Healthy and Peaceful New Year
and a merry Armenian Christmas

Garo, Sylvie,
Taleen and Aram
Tertzakian
Orange County, California


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles