«Թող հողը թեթեւ լինի քեզ վրայ»…
Եւ յետոյ ծանր մի քար են դնում
Այդ հողի վրայ:
Եւ յետոյ ծանր մի դար է նստում
Այդ քարի վրայ:
Եւ յետոյ հողի մի սար է նստում
Այդ դարի վրայ…
«Թող հողը թեթեւ լինի քեզ վրայ»:
ՀԱՄՕ ՍԱՀԵԱՆ
«Թող հողը թեթեւ լինի քեզ վրայ»…
Եւ յետոյ ծանր մի քար են դնում
Այդ հողի վրայ:
Եւ յետոյ ծանր մի դար է նստում
Այդ քարի վրայ:
Եւ յետոյ հողի մի սար է նստում
Այդ դարի վրայ…
«Թող հողը թեթեւ լինի քեզ վրայ»:
ՀԱՄՕ ՍԱՀԵԱՆ