Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Սեւակեան Ընթերցումներ

$
0
0


ԳԷՈՐԳ ՔՐԻՍՏԻՆԵԱՆ
ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ

Քալիֆորնիայի հայ գրողների միութեան երեկոն նուիրուած էր հայ մեծանուն բանաստեղծ Պարոյր Սեւակի ծննդեան 90ամեակին, որը կայացաւ Փետրուարի 6ին, Գլենդելի հանրային գրադարանի մեծ սրահում:
Գրողների միութեան նախագահ, բանաստեղծ Գէորգ Քրիստինեանը ողջունելով ներկաներին՝ սեւակեան պօէզիայի երկրպագուներին, խօսեց մեծ առաքեալի գրական սխրանքի յեղաշրջող էութեան մասին: Նա ընդգծեց, որ Պարոյր Սեւակը եկաւ ու յաղթեց, յաղթեց ու հաստատեց: Հաստատեց նորը, բանաստեղծական խօսքի անկրկնելի էութեան խորհուրդը, որ համամարդկային էր՝ հիմնաւորուած ազգայինին, հայկականութեանը, մեր օրերին ու մեր պատմութեանը…
Սեւակը գեղագիտական մակարդակով պատմութիւն էր կերտում, իր բարդ ժամանակի գրականութիւնն էր արթնացնում, թարմ ոգի ու միտք էր հաստատում, «սերունդ էր կերտում»:
Պարոյր Սեւակի գրական սխրանքը սեղմ ու ճշգրիտ բնութագրելուց եւ ներկաներին ողջունելուց յետոյ, Գ. Քրիստինեանը ամբիոնի մօտ հրաւիրեց անուանի արուեստագէտ, անզուգական ասմունքող, հեռուստատեսութեան բազմահազար ունկնդիրների կողմից սիրուած «Կարկա»չ հաղորդաշարի հիմնադիր-հաղորդավար Սեդա Հայրիյեանին: Սեդան ողջ երեկոյի ընթացքում հիացրեց ներկայ գրողներին եւ ընթերցողներին, գրական քննադատներին ու պրոֆեսորներին, Սեւակի կեանքն ու գործը, բանաստեղծական բարդ ու գեղեցիկ արուեստի էութիւնը բացայայտողներին:
Պարոյր Սեւակի բանաստեղծութիւններն ու պօէմները հնչեցրին, ինչպէս նաեւ Սեւակի մասին յուշեր պատմեցին նաեւ պատմաբան, արձակագիր Արծրուն Ալեքսանեանը, Երեւանի պետ. համալսարանի դասախօս, անուանի բանաստեղծ Արտեմ Յարութիւնեանը, փիլիսոփայական գիտութիւնների դոկտոր-պրոֆեսոր, արձակագիր, «Ճանաչիր ինքդ քեզ» հեռուստահաղորդաշարի հիմնադիր-հաղորդավար Ծերուն Թադէոսեանը, հրաշալի նկարիչ եւ բանաստեղծ Արմէն Պօղոսեանը, գրական հետախոյզ եւ զարմանալի գրասէր Ռուբինա Օհանեանը:
Պարոյր Սեւակի ստեղծագործութիւնների հիման վրայ հրաշալի երգեր յօրինած ճանաչուած երգիչ Ժիրայր Բարսամեանի կատարումները նոր շունչ ու ոգեւորութիւն հաղորդեցին Սեւակի ծննդեան 90ամեակի նուիրուած գրական երեկոյին:
«Սեւակեան ընթերցումներ» ջերմ ու մտերմիկ, փառաւոր երեկոն իր ամփոփիչ խօսքով աւարտեց Քալիֆորնիայի հայ գրողներ միութեան նախագահ, անուանի բանաստեղծ եւ գրականագէտ Գէորգ Քրիստինեանը՝ կարճ ու բնութագրիչ հատուածներ ընթերցելով իր՝ տասնամեակներ առաջ գրած «Էլեգիա» պօէմից, որ նուիրուած էր մեծ բանաստեղծ Պարոյր Սեւակին:
Երեկոյի մասնակիցներին հաճելի անակնկալ էր սպասում: Խօսք խնդրեց մի երիտասարդ, Սեւակի երկրպագու՝ Գրիգոր Գէորգեանը, ով պատրաստւում էր անգիր արտասանել Պարոյր Սեւակի ողջ հատորը, եթէ ժամանակ լինէր: Զարմանալի յայտնութիւն էր: Իր ելոյթով նա զմայլեց ունկնդիրներին:
Հրաշք էր, հրաշք երեկոյ՝ նուիրուած հայ հրաշքին՝ Պարոյր Սեւակին…


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles