Ամանոր հին եւ նոր օրերի
Մուտքդ թող բարի լինի,
Որ մտնում ես ամէն մի տուն,
Խինդ ու ժպիտ թող լինի:
Դու գալիս ես ճիշդ ժամին,
Չես վրիպում ոչ մի տարի,
Սարեր, ձորեր ու վիհեր,
Ծովեր, ովկիաններ անհուն,
Բուք ու բորան ու սառնամանիք,
Քեզ չեն վախեցնում երբեք:
Գործն բարի անվեհեր
Յաղթահարում ես ամէն տարերք:
Ժամացոյցի թիք-թաք, թիք-թաքերով,
Դափերի հարուածներով,
Շեփորների նուագներով,
Զանգերի ղօղանջներով,
Խանդավառ կանչերով,
Պերճ եղեւնիք զարդարուած,
Շողշողուն ճրագներով պճնուած,
Երեխաներ շուրջ պար բռնած,
Քեզ են դիմաւորում հրապուրուած:
Դու մարդ-էակ չես, որ շօշափուես,
Դու մարմին չես, որ տեսնուես,
Դու մտային յիշողութիւն ես,
Ասուած ու գրուած պատգամ ես,
Տոմարների հաշուարկումով
տարին է՝ որ բոլորւում է,
Քեզանով նորն է սկսւում,
Յունուար մէկով ես հռչակւում:
Ամանոր ես, բայց խորհրդաւոր,
Քեզ խորհրդանշողն է Կաղանդ պապան:
Նոր ես, սիրելի դառնաս,
Տօն ես՝ ուրախացնես,
Հրճուանքի եւ զուարճանքի,
Գուրգուրանքի ու փայփայանքի,
Նորութեան ու թարմութեան,
Նորոգման ու մաքրութեան,
Խորհուրդը դառնաս:
Դու մուտք ես գործում ամէն մի տնից ներս՝
Մեծահարուստների ապարանքներ,
Ճոխութեան ու շռայլութեան մէջ մխրճուած,
Բեհեզներով ու մետաքսներով հագնուած
Ապարանջներ, ականջկիթներ ու բրոշներ
Մատանիներ ու վզնոցներ մարգարտեայ,
Զարդերով պճնուած որպէս պուպրիկներ,
Սեղաններ բարիքներով շռայլ:
Դու մուտք ես գործում ամէն մի տնից ներս՝
Խրճիթներ անհրապոյր,
Հիւանդ ու անկար տնեցիներ,
Կարօտ հացի ու գուրգուրանքի:
Ոչ խինդ ու ուրախութիւն կայ,
Ոչ ժպիտ ու խայտանք կայ:
Ի՞նչ կ՛ասեն սրան…
Մէկը կարօտ, միւսը յղփացած:
Դու մուտք ես գործում ամէն մի տուն՝
Սգաւոր տնից ներս,
Հարազատ է կորցրել,
Տան հացբերն է մահացել,
Ցաւ է, վիշտ է ու մորմոք…
Ինձ ասա՛, հէ՜յ Ամանոր,
Ինչո՞ւ այսպէս պիտի լինի…
Թող որ քո մուտքով ոչ մի տուն
Ոչ խեղճ լինի, ոչ անկեալ,
Ոչ սրտակից կորցրած լինի,
Ոչ տխրութիւն ու ցաւ լինի,
Գալովդ մխիթարանք եղիր,
Վիրաւոր սրտեր ամոքի,
Անխղճին գութ տուր,
Թող կարեկից լինի,
Արեւահամ մարդ լինի:
————————————————————————————
Ականջին Օղ Դարձնի
Հօր նման պաշտենք մեր հայրենիքը,
մօր նման փայփայենք մեր ազգութիւնը,
եղբօր նման պահենք մեր միասնութիւնը,
քրոջ նման ցոյց տանք մեր սրտցաւութիւնը:
Արծուի պէս սրատես, օձի պէս խորամանկ,
աղաւնու պէս արդար, մով երկնի պէս խաղաղ,
մեր լեռների պէս աննկուն, գետերի պէս հուժկու,
հերոսի պէս անվեհեր, մեր ժողովրդի շահերը պաշտպանենք:
Այս է խորհուրդը մեծ մեր գալիք կեանքի,
թող որ ամէն հայ ականջին օղ դարձնի,
քայլերն ամուր դէպի առաջ անցնի,
հայրենիքի սէրը անպակաս անի:
Ռ. ԿՈՐԻՒՆ
————————————-
Drs. Chris & Laurie Chalian Saro, Ari & Armen
Wish the entire community
Merry Christmas
and Happy New Year