Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Նշխարներ

$
0
0

ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ

Ամանորի Ուղերձ՝ Հեռաւոր 1963թ. Դեկտեմբերի 31ին՝ Ռադիօ Երեւանից,
50 Տարի Առաջ՝ Այս Օրերին…

Սիրելի ազգակիցներ,
Երկրագնդի բոլոր միջօրեականներն ու հորիզոնականները՝ անհայրենիք հայի ոտքերով հատած հեռաւոր հարազատներ։
Գալիս է Նոր Տարին, Կաղանդը, Ամանորը:
Գալիս է մեզ համար, որ ժողովուրդ ենք, բայց ժողովուած չենք: Ուրեմն՝ թող նա գայ նախեւառաջ՝ իբրեւ մէջքապնդող գօտի բոլորիդ համար, աշխարհագրական որ գօտիներում էլ լինէք:
Եթէ համբերութիւնը թել է, մերը պիտի պարան կոչուի եւ հիւսուած լինի ոչ թէ թելերից, այլ՝ ջղերից մեր սեփական, մեր մկաններից ու նեարդերից:
Թող Նոր Տարին նորոգի ձեր ջղերը, երիտասարդացնի ձեր նեարդերը, ամրապնդի ձեր մկանները: Աչքերը տեսնելու համար են եւ ոչ թէ՝ միայն ճանապարհ պահելու: Բոլորիս աչքերն էլ ճանապարհ են պահում. մենք՝ ձեր ճանապարհը, դուք՝ մեր ու ձեր հայրենիքի:
Թող բոլորիս աչքերն էլ պայծառանան նոր տարում, եւ ճանապարհները կրճատուեն, եւ սպասելիքները մօտենան:
Բարին է առաջնորդել մեզ հազարամեակներ շարունակ: Մեր տուածի գէթ մի մասը պիտի որ մեզ վերադարձնի բախտ կոչուածը, որքան էլ յոյլաբար ու ծուլաբար քայլի:
Թող գալիք տարին արագացնի այդ քայլը, ու բարին հասնի բոլորիդ ու բոլորիս: Թող հայ մանուկներ շատ ծնուեն ճակատի այլ գրով. կնունքը՝ որտեղ որ կ՛ուզի, բայց նրանց հարսանեաց հանդէսը կատարուի մեր Մայր Հայրենիքում, ստորոտներում այն լեռների, ափունքներում այն լճերի ու գետերի, որոնց անունն անգամ արտասանելիս՝ դողում են մեր շուրթերն ու փշաքաղւում է մեր մաշկը…

———————————————————–

Դեկտեմբերի վերջին օրը – կէս գիշերին
Սեղանի մը շուրջ հաւաքուեցանք
Կաղանդը պիտի գայ ըսին
Սպասեցինք
Եւ չեկաւ

ԻԳՆԱ ՍԱՐԸԱՍԼԱՆ

————————————————————-

Law offices of
KIRAKOSSIAN & ASSOCIATES

Levon Kirakosian and Silva Kirakosian

Wishes the Armenian Community
Merry Christmas and a Happy New Year

108 N. Brand Blvd., #201
Glendale, CA 91203
818-240-9800

———————————————————–

ՄՈՆԹԵՊԵԼԼՕ

ՀՅԴ «Դրօ» Կոմիտէութիւն,
Ս. Խաչ Մայր Տաճարի
Հոգեւոր Հովիւ ու Հոգաբարձութիւն,
«Մեսրոպեան» Ազգ. Վարժարան,
ՀՕՄ «Նայիր»ջ Մասնաճիւղ,
ՀՕՄ «Անի» Մասնաճիւղ,
ՀՄԸՄ Մոնթեպելլոյի Մասնաճիւղ,
ՀԵԴ «Վահան Գարտաշեան» Ուխտ,
ՀՅԴ «Վահան Գարտաշեան»
Պատանեկան Միութիւն

Նոր Տարին Թեւակոխե՛նք՝
Իրականացած Տեսնելով
Պահանջատէր Հայութեան
Անկատար Տենչերը


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles