Տիգրան Համասեանը եւ Երեւանի Պետական կամերային երգչախումբը (Յարութիւն Թօփիկեանի ղեկավարութեամբ) Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին նուիրուած նոր նախագիծ են սկսում: Նախագիծը «Լոյս ի լուսոյ» խորագիրն է կրում, որի շրջանակներում նախատեսւում է 100 համերգ՝ աշխարհով մէկ, այդ թւում նաեւ՝ Թուրքիայում: Համերգների մեկնարկը կը տրուի Երեւանում Մարտի 24ին՝ Ալ. Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տիգրան Համասեանը նշեց, որ համերգային ծրագիրը ներառում է բացառապէս հոգեւոր երգեր:
«Կը հնչի 5-19րդ դարերի հայ հոգեւոր երաժշտութիւն՝ նոր մեկնաբանութեամբ: Կոմիտասի, Շնորհալու, Նարեկացու եւ Մաշտոցի ստեղծագործութիւնները կը հնչեն իմ եւ կամերային երգչախմբի կատարմամբ: Նախագիծը ներառում է Երեւան-Ստամբուլ ուխտագնացութիւն, ինչպէս նաեւ համերգներ æաւախքում, Թբիլիսիում, Գանձայում, Կարսում, Ստամբուլում: Ուզում եմ 10 համերգ ունենալ հայկական եկեղեցիներում», ասաց նա:
Թուրքիայում համերգները կազմակերպելու համար Համասեանը փորձում է պայմանագիր կնքել թուրքական մի մեծ կազմակերպութեան հետ, որի տնօրէնը Հրանտ Դինքի մօտ ընկերն է եղել: Նրա կարծիքով՝ այդ կազմակերպութեան նախաձեռնած միջոցառումները երբեք չեն խափանուել, եւ յոյս ունի, որ իր համերգների ընթացքին նոյնպէս չեն խոչընդոտի: «Չնայած ինձ համար միեւնոյն է՝ կը փորձեն խանգարել, թէ՝ ոչ, քանի որ ես անելու եմ իմ գործը: Միակ մտավախութիւնս այն է, որ Անիի Տիգրան Հոնենց եկեղեցում նախատեսուած համերգը թոյլ չեն տայ կեանքի կոչել, որվհետեւ Անին Թուրքիայի համար ռազմավարական նշանակութիւն ունի», ասաց դաշնակահարը:
Համասեանի հաւաստմամբ՝ կարեւոր չէ, թէ ով կը լինի Թուրքիայում տրուող համերգների հանդիսատեսը, կարեւորն այն է, որ Աստուած լսի իրեն: Նրա համոզմամբ՝ Ցեղասպանութիւնը չպէտք է ներկայացնենք լաց ու կոծով, այլ, ընդհակառակը, ցոյց տանք, որ մեզ սպաննելուց յետոյ էլ մենք կարողացել ենք ոտքի կանգնել եւ հիմա ունենք մշակոյթ, որով կարող ենք դրսում ներկայանալ: «Այս նախագիծն այսպէս թէ այնպէս քաղաքականացւում է, քանի որ ես ելոյթ եմ ունենալու նաեւ Թուրքիայում: Թուրքիայում ելոյթները շատ եմ կարեւորում այն իմաստով, որ կարծում եմ՝ մենք պէտք է ներկայացնենք մեր հոգեւոր երաժշտութիւնն այնտեղ, որտեղից սկիզբ են առել դրանք», ասաց Համասեանը:
Նա նշեց, որ երբեմն խօսքը լրիւ աւելորդ է դառնում, եւ մէկ երգն աւելի շատ բան կարող է ասել, քան մէկ ժամ զրոյցը: Համասեանը Ցեղասպանութիւնը վերապրածների սերունդ է եւ այն, ինչ լսել է իր տատերից, փորձել է ներկայացնել իր երգերի միջոցով:
«Օրինակ՝ «Եաման եար»ի բառերը, երաժշտութիւնը մի ամբողջ պատմութիւն արժեն: Ես որոշեցի կատարել հէնց այդ գործը, քանզի տեսայ, որ այդ երգի միջոցով պատմում եմ այն մասին, թէ ինչպէս են իմ նախնիները Կարսից փախել Գիւմրի, ինչպէս է Գիւմրիի որբանոցներից մէկում տատս ծանօթացել պապիս հետ, ինչպէս է կեանքը շարունակուել», ասում է Համասեանը:
Ըստ նրա՝ հոգեւոր երգերի միջոցով էլ փորձելու է աշխարհին պատմել Ցեղասպանութեան մասին: «Մեր հոգեւոր երգերն ուղղակի գանձեր են, եւ մենք պէտք է հպարտանանք, որ նման ժառանգութեան տէր ենք: Հոգեւոր երգերի հանդէպ իմ սէրը սկսուել է այն ժամանակ, երբ ես դեռ 13-14 տարեկան էի: Երբ սկսեցի լսել դրանք, ուղղակի չկարողացայ կանգ առնել, ամէն օր գոնէ մի գործ էի լսում ու ուսումնասիրում: Յատկապէս Նարեկացու տաղերը միանգամից ներխուժեցին սիրտս: Բաւական երկար ժամանակ ուղղակի չէի յանդգնում ձեռք տալ դրանց, մշակել, սակայն երկու տարի առաջ հասկացայ, որ դրանք եփուել են իմ մէջ, եւ ես պատրաստ եմ ներկայացնելու հոգեւոր ժառանգութիւնը՝ իմ մեկնաբանմամբ», ասաց երաժիշտը:
Սակայն մինչ հոգեւոր երգերի մշակումներին անցնելը՝ Համասեանը Փարիզում խազերի ուսումնասիրութեամբ է զբաղուել՝ Արամ Քերոբեանի օգնութեամբ: Համասեանի կարծիքով՝ շատ կարեւոր է, որպէսզի երաժիշտները փորձեն ներկայացնել հոգեւոր մեր հարստութիւնը, թէկուզ՝ վատ մշակմամբ, բայց փորձեր արուեն, որպէսզի վերապրուեն դրանք, յետոյ արդէն, ինքնըստինքեան, որակեալն ու անորակը կը տարբերուեն:
Ի դէպ, Ապրիլի 24ին «Լոյս ի լուսոյ» խորագրով համերգ տեղի կ՛ունենայ Բէյրութում, այնուհետեւ՝ Ֆրանսիայում եւ Բելգիայում: Մայիս ամսին նախատեսւում են համերգներ Իտալիայում, Չեխիայում եւ Գերմանիայում, իսկ Յունիսին՝ կրկին Հայաստանում, Վրաստանում, Իրանում եւ Թուրքիայում: Որոշակի ընդմիջումից յետոյ համերգները կը շարունակուեն Հոկտեմբեր ամսին՝ Մեծ Բրիտանիայում եւ Շուէյցարիայում, իսկ Դեկտեմբերին համերգային շարքը կ՛ամփոփուի ԱՄՆում:
Ի դէպ, բոլոր համերգները տեսագրուելու են, եւ վերջում փոքրիկ ֆիլմ է նկարահանուելու: