Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

«Քո Աշխատանքը Դու Ես, Հետեւաբար Քո Ազգութիւնն Այդ Նկարի Մէջ Կայ». Հարրի Որբերեան

$
0
0

ԱՐՄԻՆԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

0718vorperian 0718vorperian1 0718vorperian2 0718vorperian3 0723vorperian1 0723vorperian2

 

ԵՐԵՒԱՆ, «Իրատես».- Երեւանի ժամանակակից արուեստի թանգարանում բացուել է «Զրոյից ներքեւ-2» խորագիրը կրող ցուցահանդէս:
Ներկայացուած են լոսանջելեսաբնակ արուեստագէտների՝ Սեւի (Հենրիկ Խաչատրեան), Նարինէ Իսաջանեանի, Էդմոնդ Քեշիշեանի, Քիքիի, Լարկի, Լեւոն Փարեանի, Հարրի Որբերեանի, Սէյբուրն Զօրցեանի աշխատանքները:
Երեւանեան ցուցադրութեանը ներկայ էին Նարինէ Իսաջանեանը եւ Հարրի Որբերեանը, ովքեր նաեւ ցուցահանդէսի համադրողներն են:

0723vorperianՆԱՐԻՆԷ ԻՍԱՋԱՆԵԱՆԸ մեզ հետ զրոյցում ասաց, որ աշխատանքների մեծ մասը ցուցադրւում է առաջին անգամ. «Ներկայացնում ենք այն, ինչ առօրեայում մենք չենք տեսնում, խօսում ենք այն ամէնի մասին, ինչը անտեսւում է, ինչի մասին չենք սիրում խօսել: «Զրոյից ներքեւ-2»ը շրջագայելու է նաեւ այլ երկրներում: Խմբի նկարիչները կարող են փոխուել, յատուկ սխեմա չկայ»:

ՀԱՐՐԻ ՈՐԲԵՐԵԱՆԸ յաւելեց, որ Ամերիկայում նկարիչները շատ են, եւ նկարչական այդ մեծ աշխարհում կայ միասին աշխատող հայ արուեստագէտների խումբ: Նրանք յաճախ միասին են հանդէս գալիս: Մօտեցումները, աշխարհընկալումը գրեթէ նոյնն են, սակայն աշխատանքներն առանձնայատուկ են ու տարբեր:
«Վերացական արուեստը փախո՞ւստ է իրականութիւնից, թէ իրականութեան արտացոլումն է» հարցին ի պատասխան ասաց. «Կարծում եմ՝ էլ աւելի է արտացոլում իրականութիւնը, քան գեղանկարչութիւնը: Աբստարկտ (վերացական-Խմբ.), կոնցեպտուալ արուեստը միայն դիմագիծը չէ, ներքինն է ներկայացնում: Դրա համար աւելի դժուար է աբստրակտ նկարելը, քան ընդօրինակելը: Գնահատում եմ, բոլորս էլ դա արել ենք, այդ բազան (հիմքը-Խմբ.) պէտք է ունենաս, որ իրաւունք ունենաս աբստրակտ նկարելու: Արուեստում կարեւոր է ազդեցութիւնը: Եթէ արուեստի գործը դիտողին չի յուզում, ուրեմն ձախողուած է»:
Ազգայինը վերացական արուեստում որեւէ կերպ նկատւո՞ւմ է՝ հետաքրքրուեցի:
«Աբստրակտը համամարդկային է, ազգայինը որոշել դժուար է, այդպէս պատկերներով չի երեւայ, բայց քո աշխատանքը դու ես, հետեւաբար քո ազգութիւնն այդ նկարի մէջ կայ: Նոյնիսկ եթէ մի սեւ գիծ ես նկարել, ուրեմն մէջը մի մասնիկ հայութիւն կայ», ասաց Հարրի Որբերեանը:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles