Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Հրատարակուել Է «Հրանդ Դինք» Հիմնադրամի Կողմից Ստամբուլում Կազմակերպուած՝ Իսլամացած Հայերի Խորհրդաժողովի Զեկուցումներն Ընդգրկող Ժողովածուն

$
0
0

0801islamized2013թ. Նոյեմբերի 2-4ը «Հրանդ Դինք» հիմնադրամի՝ Բողազիչի համալսարանի Պատմութեան բաժնի եւ «MalatyaHAYDer» կազմակերպութեան հետ համատեղ կազմակերպած՝ իսլամացած հայերի խորհրդաժողովի զեկուցումներն ընդգրկող գիրքը տպագրուել է «Հրանդ Դինք» հրատարակչութեան կողմից:

Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով «Ակօս» շաբաթաթերթը:

Գրքի խմբագիրն է Ալթուղ Եըլմազը: Ժողովածուում ընդգրկուած են խորհրդաժողովին ներկայացուած 30 զեկուցումները, ինչպէս նաեւ՝ նիստավարների բացման ելոյթներն ու Ֆեթհիյէ Չեթինի, Նեբահաթ Աքքոչի եւ Սիբել Ասնայի անհատական պատմութիւնները:

Գրքում ներկայացուած է նաեւ գրականութեան ցանկ, որում ներառուած են սոյն թեմայի շուրջ կատարուած հիմնական ուսումնասիրութիւնները:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles