Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

«Սիանթոս» Ճաշարանը Առաջարկում Է Միջերկրական Ու Միջինարեւելեան Խոհանոցների Հրաշալիքները

$
0
0

 

6 7 9 10 11 12

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

«Երջանկութիւնն ակնթարթներում է», Օսկար Ուայլդի այս խօսքերը կարելի է միանշանակ վերագրել նաեւ այն պահերին, երբ ճաշակում ես համեղ ուտեստներ: Նման զգացողութիւն տարբեր ճաշակի ու նախընտրութիւնների այցելուների համար մշտապէս ապահովում է «Սիանթոս Բէյքըրի ընդ Քաֆէ» (Sianto’s Bakery & Cafe) ճաշասրահ-սրճարանը: Միջերկրական եւ միջինարեւելեան խոհանոցի բարիքներն աւանդականի ու նորի համադրումով ներկայացնող այս հաստատութիւնը Լոս Անջելեսում լաւագոյններից է համարւում այսօր:

1Այստեղ իրենց քիմքին վայել կերակուրներ կարող են գտնել թէ բուսակերները, (vegan) թէ բանջարակերներն (vegetarian) ու մսակերները: Մանաիշ (ծոթրինով հաց), ֆալաֆել, լահմաջօ, սուջուխ, աջարական խաչապուրի, բրդուջների (sandwich) լայն տեսականի՝ մանաիշ լեբնիով ու բանջարեղէնով, մսի ու պանրի տեսականիներով, բանջարեղէններով, սպանախի թերթիկներով, խորոված սմբուկով, նաեւ՝ խորոված մսով ու փլաւներով կերակրատեսակներ, եւ սա ճաշացանկի մի հատուածն է միայն:

Ոլորտի հաստատութիւնների շարքում «Սիանթոս»ը յեղափոխական կարելի է համարել. այստեղ կերակուրը պատրաստւում է հնարաւորինս արագ, որը սակայն որեւէ կերպ չի ազդում որակի վրայ:

«Մենք միշտ նշում ենք, որ շատ արագ ենք որպէս որակեալ սնունդ պատրաստող, եւ շատ որակով ենք որպէս արագ սննդի մատակարար», ներկայացնում է ճաշասրահի տնօրինուհի Արմինէ Սարգսեանը:

2F«Մեր աշխատանքում առաջնային ենք համարում մի շարք չափանիշներ՝ ուտեստները պէտք է լինեն թարմ, առողջարար եւ պատրաստուեն արագ: Մեր առանձնայատկութիւններից է այն, որ հաւատարիմ ենք Միջերկրական եւ միջինարեւելեան խոհանոցների աւանդական բաղադրատոմսերին, սակայն նաեւ ցուցաբերում ենք ժամանակակից մօտեցումներ՝ ելնելով առողջ սննդակարգի չափանիշներից: Լիբանանեան խոհանոցը նախընտրող մեր այցելուներն, օրինակ մշտապէս նշում են, որ մեր ուտեստները շատ նման են տուեալ երկրի եւ տարածաշրջանում մատուցուող համերին: Եւ դրան զուգահեռ, ֆալաֆելն, օրինակ մենք տապակելու փոխարէն եփում ենք, յայտնի Քանաֆեհ քաղցրաւենիքը փոքր-ինչ այլ կերպ ենք պատրաստում եւ մատուցում: Լինելով առաւել արագ սննդի կէտ, այդուհանդերձ մեր բոլոր ուտեստները պատրաստւում են տեղում‘ հացը թխում ենք ըստ պատուէրի, ուտեստների միւս բաղադրիչներն էլ բարձրորակ են եւ թարմ: Մեզ համար կարեւոր է իւրաքանչիւր այցելուի նկատմամբ անհատական մօտեցումն ու սպասարկման որակը», ներկայացնում է Արմինէ Սարգսեանը:

«Սիանթոս»ում ճաշելիս եւս մէկ անգամ համոզւում ես, որ կերակուրը միայն քաղցը յագեցնելու համար չէ, այն կարող է ազդել բոլոր զգայարանների վրայ. այստեղ պատրաստուած համադամ ուտեստները նաեւ գեղագիտական տեսք ունեն:

«Սիանթոս»ի ղեկավարների նման ամբողջական, հոգատար մօտեցումն է, որ պատճառ է դառնում, որ ճաշասրահ մէկ անգամ այցելողները դառնան մշտական յաճախորդներ, եւ աւելին՝ ընկերներ: Այս մասին նրանք գրում են սոցիալական կայքերում, այդ թւում՝ հանրայայտ «Յելփ»ում, որտեղ «Սիանթոս»ին հիմնականում տրուած են ամենաբարձր գնահատականներն ու գերակայում է դրական կարծիքը: Նրանք ընդգծում են «Սիանթոս»ի կերակուրների համը, որակն ու սպասարկումը, ինչի արդիւնքում հաճոյքով են կրկին այցելում:

«Մեր յաճախորդների հետ, որոնց թւում հայերի հետ մէկտեղ նաեւ բազմաթիւ են այլազգիները, յաճախ բարեկամանում ենք, եւ արդիւնքում՝ «Սիանթոս»ը դարձել է իւրատեսակ մի հաւաքատեղի մեր եւ յարակից շրջանների բնակիչների ու աշխատակիցների համար», նշում է տնօրէնուհին եւ սիրով զրոյցի բռնւում ամերիկացի մի զոյգի հետ, ովքեր հիացական կարծիք են յայտնում ուտեստի մասին, որ առաջին անգամ էին ճաշակել:

3F««Սիանթոս Բէյքըրի»ն Գլենդելի գողտրիկ անկիւններից մէկում թաքնուած մարգարիտ է: Այստեղ կարելի է նախաճաշել, ճաշել ու ընթրել՝ համտեսելով լիբանանեան յայտնի ուտեստներ ու քաղցրաւենիքներ: Բացօթեայ սրճարանային հատուածում էլ կարծես բնութեան գրկում լինես, որտեղ կարելի է պատսպարուել՝ հաճելի երաժշտութեան հնչիւնների ներքոյ: Այս մթնոլորտն ամբողջացնում են տնօրէնուհին ու անձնակազմն իրենց հիւրասիրութեամբ», գրում է «Ելփ»ի օգտատէրերից Ջեքի Իւն:

«Սիանթոս Բէյքըրի ընդ Քաֆէ»ի առաւելութիւններից են նաեւ փակ եւ բացօթեայ հատուածները: Բնութեան փոքրիկ օազիս յիշեցնող տարածքում ստեղծուած է ուտեստներին համարժէք ներդաշնակ միջավայր, որ հնարաւորութիւն է տալիս մի պահ կտրուելու գործնական իրականութիւնից:

Այս հաստատութիւնը նաեւ ընտանեկան է, որտեղ յաճախ են ընկերների ու այցելուների հետ միասին երեկոներն անցկացնում «Սիանթոս»ի տնօրէնները՝ ամուսիններ Վահան Գրիգորեանն ու Արմինէ Սարգսեանն իրենց երեք զաւակների հետ:

5F«2014ին հիմնելով «Սիանթոս Բէյքըրի ընդ Քաֆէ»ն, մենք նպատակ ունէինք ստեղծել միջավայր, որտեղ տարբեր տարիքի եւ համային նախընտրութիւնների մարդիկ կը գտնեն իրենցը: Այստեղ նաեւ հանդիպում ենք համախոհների՝ քննարկելու հայ համայնքին եւ հայրենիքին օգտակար լինելու միջոցներ», նշում է հայրենասէր հայուհին, ով ամուսնու հետ բազմիցս աջակցել է հայրենիքի զարգացմանն ուղղուած տարբեր ծրագրերի: Նրանց նախաձեռնութիւններից է օժանդակութիւնը Հայաստանում գործող «Արմաւենի» բարեգործական հիմնադրամին, որի առաքելութիւնն է հենաշարժական ապարատի բնածին ու ձեռքբերովի հիւանդութիւններով տառապող, ցածր եկամուտ ունեցող ընտանիքների մանուկների, պատանիների ու երիտասարդների բուժումը: Լոս Անջելեսում, Վահանի եւ Արմինէի կազմակերպած դրամահաւաքի արդիւնքում Հայաստանից մի քանի հիւանդ երեխաներ թանկարժէք վիրահատութիւնների արդիւնքում ապաքինուել են:

ՏԵՂԵԿԱՆՔ. «Սիանթոս»ում ընդունւում են հիւրասիրութեան համար ուտեստների մեծաքանակ պատուէրներ: Վայրը օգտագործւում է նաեւ կորպորատիւ ձեռնարկների անցկացման համար: «Սիանթոս Բէյքըրի ընդ Քաֆէն»ն բաց է առաւօտեան 8ից մինչեւ երեկոյեան 8ը: Ճաշացանկին մանրամասն ծանօթանալու, ինչպէս նաեւ կայքի միջոցով պատուէրներ տալու համար այցելել՝ http://www.siantos.com/ եւ Ֆէյսբուքի էջ, կամ զանգահարել‘ 818 330-9919 հեռախօսահամարով: Հասցէն է‘ 3747 Ֆութհիլ Բուլվարդ, Լա Կրեսենթա (Foothill Blvd., La Crescenta):

4f

 


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles