Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Մեծագոյն Բացայայտումը

$
0
0

1018revelation

ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆ

 

Մէկը գնաց ուսուցչի մօտ եւ հարցրեց.

– Ի՞նչ պիտի անեմ, որ իմաստուն դառնամ:

Ուսուցիչն ասաց.

– Դուրս գնա եւ կանգնիր այնտեղ:

Իսկ փողոցում անձրեւ էր գալիս: Մարդը զարմացաւ.

– Ինչպէ՞ս դա պիտի ինձ օգնի: Թէեւ ի՞նչ իմանաս, ամէն բան կարող է պատահել:

Նա տնից դուրս եկաւ ու կանգնեց այնտեղ, իսկ անձրեւը գալիս ու գալիս էր: Մարդն ամբողջովին թրջուեց: Տասը րոպէ անց նա վերադարձաւ ու ասաց.

– Ես կանգնեցի այնտեղ: Յետոյ ի՞նչ:

Ուսուցիչը հարցրեց.

– Ի՞նչ զգացիր դու: Քեզ տրուե՞ց որեւէ բացայայտում:

Մարդը պատասխանեց.

– Բացայայտո՞ւմ: Ես ընդամէնը մտածում էի, որ յիմար տեսք ունեմ:

Ուսուցիչն ասաց.

– Դա մեծագոյն բացայայտում է: Դա իմաստնութեան սկիզբն է: Հիմա արդէն կարող ես սկսել: Դու ճիշդ ճանապարհի վրայ ես:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles