Երկու մարդ զրուցում են:
– Անկեղծօրէն չեմ հասկանում: Գնում ես աղքատի մօտ, նա բարեհամբոյր է եւ օգնում է՝ ինչով կարող է: Մօտենում ես հարուստին, նա ոչ մէկին չի տեսնում: Ի՞նչ է սա:
– Մօտեցիր պատուհանին՝ կ՛ասեմ: Ի՞նչ ես տեսնում:
– Տեսնում եմ մի կնոջ՝ երեխայի հետ: Շուկայ են գնում:
– Լաւ, իսկ հիմա մօտեցիր հայելուն: Այնտեղ ի՞նչ ես տեսնում:
– Դէ ի՞նչ կարող եմ տեսնել, միայն ինձ:
– Հէնց բանն էլ դա է: Ե՛ւ պատուհանն է ապակուց, ե՛ւ հայելին: Բայց բաւական է ընդամէնը խառնել մի փոքր արծաթ, եւ կը սկսես միայն քեզ տեսնել: