Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Արմենակ Ասլանեանի՝ «Ակնարկ Ղարաղան Գաւառի Պատմութեան» Գրքոյկի Մասին

$
0
0

Ռ. ԿՈՐԻՒՆ

 

 

Վաղ ժամանակներից Իրանը եւ Հայաստանը, որպէս հարեւան երկրներ, տարբեր առնչութիւններով կապեր են ունեցել, որի արդիւնքում՝ Իրանում ապրել են հայեր, սակայն 17րդ դարի սկիզբներում, 1604-1607թ., Հայաստանից տեղի ունեցած բռնագաղթի պատճառով հազարաւոր հայեր բնակեցուեցին Իսֆահանի շրջաններից մէկում. յետագային նորակառոյց շրջանը կոչուեց Նոր æուղա: Այնուհետեւ կազմուեցին հայաբնակ գաւառներ, որոնցից մէկն է Ղարաղանը:

Ղարաղանի հայ ազգաբնակչութիւնը կազմուել է միւս հայաբնակ գաւառներից, ինչպէս օրինակ՝ Բուրվարուց (Բուրբուրուդ), Փերիայից, Չհարմահալից, Քեազազից, Ղարադաղից եւ այլ տեղերից գաղթած հայերից:

Առաջին գաղթողներից են Դահբաշեանները եւ ուրիշներ՝ Փերիոյ Հազարջրիբ գիւղից: Այս տոհմի նախահայրերը եղել են զինուորականներ: Ըստ գրաւոր եւ բանաւոր աղբիւրների՝ Զառքամար Դահբաշին Հայաստանից գաղթում է Փերիայի Հազարջրիբ գիւղը՝ ունենալով տասը զաւակ. միայն նրա մէկ զաւակի՝ Հեգալի սերունդն է յայտնի: Նա ունենում է տղայ զաւակներ՝ Ալեքսանդր, Բարսեղ, Խաչատուր, Կարապետ, Բաղդասար եւ Սաֆար: Նրանք Հազարջրիբից գաղթում են Ղարաղան եւ հաստատւում Չարհադում: Ասլանեան ընտանիքը սերում է Բարսեղ Դահբաշեանների սերնդից:

Բաւականանանք այս կարճ բացատրութեամբ, իսկ լայն տեղեկութիւնների համար՝ ընթերցել գրքոյկը… Այժմ անցնենք նրա գրութեան մասին:

Անցեալի յուշերը գրի առնելու նպատակով, Արմենակ Ասլանեանը հրատարակել է սոյն գրքոյկը 2016 թուականին, Լոս Անջելեսում, այն անուանակոչելով՝ «Ակնարկ Ղարաղան Գաւառի Պատմութեան», Ռ. Կորիւնի խմբագրութեամբ: Գրքոյկը պարունակում է մի շարք գերդաստանների սերունդների շառաւիղ-հերթականութիւնը՝ կողմնակի իրական պատմութիւններով: Ղարաղան գաւառի մասին գրքեր գրուել են գնահատելի հեղինակների կողմից, սակայն այս մէկը, իր բովանդակութեամբ, որոշ լրացուցիչ տեղեկութիւններ է փոխանցում, ի մասնաւորի՝ Վերի Գիւղի եկեղեցու մասին, որի կառուցման թուականն է 1735: Եկեղեցին այժմ կանգուն է վերանորոգուած վիճակում. ամէն տարի, Սբ. Աստուածածնի խաղողօրհնէքի օրը ուխտագնացութիւն է տեղի ունենում եւ Սբ. պատարագ է մատուցւում: Եկեղեցու մուտքի եւ ցուցատախտակի պատկերը նկատւում է գրքի կազմի վրայ։

Ըստ հեղինակի յառաջաբան գրութեան՝ «Եկեղեցին կառուցուել է հայր եւ որդի Բարսեղ եւ Սարգիս Դահբաշեանների ծախսերով ու աշխատանքով, քանի որ հայր ու որդին վարպետ ջրաղաց սարքողներ եւ որմնադիրներ էին: Նկատելով եկեղեցու ճակատին դրուած ցուցատախտակը, այնտեղ յիշատակուած է միայն Սարգսի անունը, որին պիտի աւելանայ նաեւ Բարսեղի անունը: Յոյսով, որ պատասխանատու անձինք ուշադրութիւն դարձնելով՝ փաստերին կը կատարեն հարկ եղած սրբագրումը»:

Հետաքրքիր նոր տեղեկութիւններով գրքոյկ է այս մէկը մեր սիրելի ղարաղանցի հայրենակիցների եւ ինչու չէ նաեւ՝ Իրանի անցեալի հայաբնակ գաւառների պատմութիւնը ուսումնասիրողների համար:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles