Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Քարվաճառում Դպրոցականները Ծանօթանում Են Կիրառական Արուեստի Տարբեր Ճիւղերին

$
0
0
0210karvajar 0210karvajar1 0210karvajar2

ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ

 

Շահումեանի շրջանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի կողմից վերջին ամիսներին մեծ ակտիւութեամբ (աշխուժութեամբ-Խմբ.) պատրաստւում եւ ներկայացւում են կիրառական արուեստի նմուշներ: Կենտրոնի շրջանակներում, ի թիւս այլ խմբակների, գործում են ասեղնագործութեան, հմուտ ձեռքերի եւ հելունագործութեան խմբակներ:

«Ինքս հելունով տարբեր առարկաներ պատրաստում եմ, քանի որ պատրաստման տեխնոլոգիան (արհեստագիտութիւնը-Խմբ.) բարդ չէ եւ վստահ եմ, որ երեխաներն իրենք էլ արագ կարող են սովորել ու աշխատել, սկսել եմ հասարակական հիմունքներով պարապել հելունագործութեան խմբակ», մեզ հետ զրոյցում նշեց Շահումեանի շրջանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿի տնօրէն Նելլի Դանիէլեանը:

Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շրջանակներում Հմուտ ձեռքերի խմբակ գործում է Եղէգնուտ համայքնում, սակայն կենտրոնի տնօրէնը Քարվաճառում էլ հետաքրրքուած երեխաներին սովորեցնում է տարբեր նիւթերի հետ աշխատել: «Առաջիկայում ծրագրում ենք աշխատել «սառը ճենապակի» կոչուող նիւթով եւ Քարվաճառի ազատագրման տարեդարձի առթիւ պատրաստել կրծքազարդեր: Եթէ երեխաներին հետաքրքրի նիւթը, յետագայում էլ դրանով կ՛աշխատենք», նշեց մեր զրուցակիցն ու յաւելեց, որ այս պահին կենտրոնում իրականացւում է նաեւ նկարչութիւն փայտի վրայ:

«Համապատասխան փայտի ձեռքբերման խնդիր կայ, ամէն փայտի վրայ չի լինում նկարել, շատ աշխատանք է պահանջում», տեղեկացրեց մեր զրուցակիցը: Կենտրոնի աշխատանքների համար պահանջուող նիւթերը՝ ներկերը, թելերը, տնօրէնը հիմնականում իր միջոցներով է ձեռք բերում:

Առաջիկայում կենտրոնը ծրագրում է ստեղծուած աշխատանքները ներկայացնել ցուցահանդէսով: «Քարվաճառի ազատագրման օրուայ եւ Սուրբ Յարութեան տօնի առթիւ նախատեսւում են ցուցահանդէսներ, որտեղ մենք կը ներկայացնենք մեր աշխատանքները՝ ասեղնագործած կտորները, հելունով պատրաստուած առարկաները, նկարները», նշեց Նելլի Դանիէլեանը:

Ըստ մեր զրուցակցի՝ ծրագիր կայ նաեւ աշխատանքների մշտական ցուցադրութիւն բացելու:

Տեղեկացնենք, որ նշուած խմբակներից բացի, կենտրոնում գործում են նաեւ ժամանակակից պարի եւ օտար լեզուի խմբակներ:

«Այս տարուայ Յունուար ամսից կենտրոնում հասարակական հիմունքներով գործում է ժամանակակից պարի խմբակ», տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Յիշեցնենք, որ Շահումեանի շրջանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը գործում է 2012 թուականի Դեկտեմբերից: Կենտրոնը նպատակ ունի օգտակար եւ հետաքրքիր ժամանց ապահովել դպրոցականների համար, օգնել նրանց հմտութիւններ ձեռք բերել, ինչպէս նաեւ՝ աջակցել յետագայ մասնագիտական կողմորոշման հարցում:

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles