Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Կոմիտասի Արձանի Պատմութիւնը

$
0
0

 

0116gomidas2 0116gomidas1 0116gomidas

Պատրաստեց՝

ԱՐՄԻՆԷ Կ. ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆ

 

Քանի որ վերջերս նշում էինք Կոմիտասի ծննդեան 150ամեակը, շատ տեղին է ներկայացնել յետեւեալ տեղեկութիւնը մեր մեծ յանճարի մասին:

Կոմիտասի արձաններ կանգնեցուել են թէ՛ Հայաստանում, թէ՛ մեր երկրի սահմաններից դուրս: Երեւանեան արձաններից զատ, առաւել յայտնիներից են Փարիզում քանդակուած Դավիթ Երեւանցիի եւ Վաղարշապատում՝ քանդակագործ Երուանդ Քոչարի Կոմիտասի արձանները: Երեւանում Կոմիտասի երկու արձան կայ: Մեկը մահարձան է՝ Կոմիտասի անուան զբոսայգու պանթէոնում, երկրորդը՝ կոնսերվատորիայի դիմաց գտնուող պուրակում: Մահարձանը Կոմիտասի շիրիմին է դրուել նրա մահուանից աւելի քան երկու տասնամեակ անց, 1955ին:

1936 թուին Կոմիտասի յուղարկաւորութիւնը իրարանցում էր առաջացրել այդ տարիների իշխանական շրջանակներում, խորհրդային իշխանութիւններն անգամ հրահանգում են հանել Կոմիտասի արձանը: Հրահանգն, ի հարկէ, չի կատարւում, եւ Կոմիտասի շիրիմը տապանաքարով մնում է մինչեւ 1955թ.:

Մահարձանի քանդակագործը Արա Յարութիւնեանն է: Դա քանդակագործի դիպլոմային աշխատանքն է եղել, իսկ պանթէոնում արձանի յայտնուելը հետաքրքիր պատմութիւն ունի:

Քանդակագործի որդին՝ Արամ Յարութիւնեանը, պատմում է, որ երբ հայրը որոշել է որպէս դիպլոմային աշխատանք Կոմիտաս քանդակել, մտքովն անգամ չի անցել, որ այն յետոյ յայտնուելու է պանթէոնում: Այդ տարիներին նրա որոշմանը հաւանութիւն է տուել արուեստանոցի ղեկավար, քանդակագործ Սուրէն Ստեփանեանը, աջակցել է նաեւ քանդակագործ Արա Սարգսեանը: Սակայն եղել են նաեւ մարդիկ, որ փորձել են նրան տարհամոզել, զգուշացրել են, որ տհաճ անակնկալներ կարող են լինել: Բայց ապագան՝ տհաճ անակնկալի փոխարէն, քանդակագործին հաճելի անակնկալ է մատուցում: Դիպլոմայինը գերազանց պաշտպանելուց յետոյ քանդակագործը քաղաքային խորհրդի ներկայացուցչի կողմից առաջարկ է ստանում աշխատանքը բրոնզի վերածելուց յետոյ տեղադրել Կոմիտասի գերեզմանին: Մահարձանը Արա Յարութիւնեանի Կոմիտասի առաջին, բայց ոչ վերջին մոնումենտալ (կոթողային-Խմբ.) քանդակն է:

Մահարձանի տեղադրումից 33 տարի անց մայրաքաղաքի կենտրոնում, կոնսերվատորիայի դիմացի պուրակում, յայտնւում է Արա Յարութիւնեանի երկրորդ Կոմիտասը: Հենց այդ պուրակում Կոմիտասի արձանը տեղադրելը եղել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարէն Դեմիրճեանի առաջարկը: Նա ուզում էր, որ քաղաքի կենտրոնում մեկտեղուէին Մարտիրոս Սարեանի, Արամ Խաչատրեանի եւ Կոմիտասի արձանները… Եթէ պանթէոնում դրուած մահարձանը տեղադրուել էր առանց մրցոյթի, ապա պուրակի արձանի համար յայտարարուած մրցոյթին մէկ տասնեակից աւելի աշխատանք էր ներկայացուել:

Դեմիրճեանը երկար կանգնելով Ա. Յարութիւնեանի աշխատանքի առջեւ, նախընտրելի է համարում «ամուր նստած» Կոմիտասին յաւերժացնելը: Այստեղ  արդէն ի հայտ է գալիս խնդիր՝ ի՞նչը կարող է ծառայել որպէս նստարան: Օգնութեան է գալիս Կոմիտասեան երաժշտութիւնը. «Երբ ռադիօն հաղորդում էր Կոմիտասի «Ծիրանի ծառ» երգը, մէկ էլ հայրս ասաց՝ գտայ, գտայ, Կոմիտասը ծիրանի ծառի վրայ կը նստի: Գնաց Հոկտեմբերեանի շրջանից մի տապալուած ծիրանի ծառ գտավ, բերեց ու ձուլեց բրոնզից: Այնպէս որ, Կոմիտասը նստած է տապալուած ծիրանի ծառի վրայ», վերյիշում է Արամ Յարութունեանը:

Արձանի բացումը տեղի ունեցավ 1988թ. Յունուարին: «Ակնկալում էինք ճոխ, մեծ բացում, սակայն չգիտէինք, որ արդեն շարժման սկիզբն էր, խմորումներ կային, որոնցից մենք տեղեակ չէինք, իսկ քաղաքական ղեկավարութիւնը գիտէր», ասաց մեր զրուցակիցը: Այնուհանդերձ, այս հանգամանքը չի խանգարել, որ քանդակագործը մեծ ուրախութիւն ապրի. նոյն պուրակում նրա երկու աշխատանքներն են՝ Սայաթ Նովայի աղբիւր յուշարձանը եւ Կոմիտասի արձանը:

Պուրակը երեւանցիների ամենասիրելի վայրերից Է: Այստեղ յաճախ բացօդեայ համերգներ են կազմակերպւում:

Արամ Յարութիւնեանը պատմեց, որ ժամանակին այստեղ յաճախ էր լինում իր հայրը. «Գալիս պտտւում էր, տեխնիկական խնդիրներով էր հետաքրքրւում՝ ջուրը տուեցին-չտուեցին, աղբիւր-յուշարձանի վրայ ջուրը կը հոսի, կը գնայ քարերի արանքը, քարերը իրարից կը հեռանան եւ այլ հարցերով։ Ես էլ եմ յաճախ թոռնիկիս հետ լինում այդ պուրակում», ասում է Ա. Յարութիւնեանը:

Կոմիտասի անունն է կրում նաեւ մայրաքաղաքի բանուկ պողոտաներից մէկը. այն քաղաքի Զէյթուն թաղամասը կապում է «Բարեկամութիւն» հրապարակի հետ:

Կոմիտասի պողոտան նախապէս կոչուել է Արաբկիրի 24րդ փողոց, սակայն ներկայիս երկարութիւնը չի ունեցել: 1951թ. դրան է միացուել Արաբկիրի 62րդ փողոցն իր նրբանցքներով, իսկ 1977թ. Մարտի 9ի որոշմամբ այն դարձել է Կոմիտասի պողոտայ:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles