Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

ՍԻՐՈՅ ԼՈՅՍԸ

$
0
0

Թող այս գիշեր
Մեզ բաժանող
Գորշ ամպերը չքանան,
Ու անցեալի
Բորբ յուշերի
Բիւր աստղերը հուրհրան…

Թող այս գիշեր
Մեր կարօտի
Ովկիանոսը խաղաղուի,
Ու սիրատենչ
Համբոյրների
Կոհակները օրօրի:

Թող գիշերը
Նոր օր բացի,
Շողերով մեզ պարուրի,
Հեռացումը
Մութը տանի,
Մեր լոյս սէրը պահպանի:

ԱՒԻԿ ԴԵՐԵՆՑ
Բոստոն


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles