Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Այցելութիւններ Հայաստանի Եւ Արցախի Համալսարաններին «Համալսարանական Մթնոլորտը Շատ Լաւ, Պարարտ Հող Է՝ Հայրենասիրական Գաղափարներ Սերմանելու»

$
0
0

Ներկայացրեց՝
ԱՐՄԻՆԷ ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆ

Այս անգամ իմ եօթամսեայ կեցութիւնը Հայաստանում աւելի հետաքրքիր էր, քան անցեալում, որովհետեւ առիթ եղաւ աւելի մօտիկից ծանօթանալու Հայաստանի, այսինքն Երեւանի պետական համալսարանի եւ Արցախի, այսինքն՝ Ստեփանակերտի համալսարանի հետ:
Ժամանակս բաժանուած էր. շաբաթուայ մի քանի օրը՝ հետազօտութիւն անելու Հայաստանի ազգային արխիւում եւ միւս օրերին ու ժամերին՝ հետեւելու հայոց պատմութեան դասընթացքների:
Նշածս պատմութեան դասախօսն է՝ պրոֆ. Էդիկ Մինասեանը, ով աւագ եղբայրն է ԱԺի ՀՅԴ կուսակցութեան պատգամաւոր Արծուիկ Մինասեանի: Պր. Մինասեանը շատ սիրուած, բարեհամբոյր անձնաւորութիւն է: Նա շատ սիրով ընդունեց իմ գրքերը, որ նուիրում էի համալսարանի գրադարանին ու առաջարկեց գրախօսական գրել համալսարանի պարբերական հանդէսում:
Առաջին օրը, լուրջ ու խելօք աշակերտի պէս, գիրք ու տետրակ ձեռքիս, դասարան մտայ ու ժպտալով տեղաւորուեցի ազատ նստարաններից մէկի վրայ: Անմիջապէս նկատեցի հետաքրքիր հայեացքների տարափը իմ ուղղութեամբ… Երեւի մտածում էին. «Ո՞վ է էս անծանօթ կինը, ի՞նչ է անում մեր մէջ»: Նայեցի շուրջս, որ մօտ 60 հոգանոց 20-26 տարեկան ուսանողների լսարան էր:
Մի քիչ ուշացումով ներս մտաւ պրոֆ. Մինասեանը ու ամիջապէս սկսեց դասախօսութիւնը (լեկցիան): Ես էլ միւսների նման՝ արագ-արագ գրում էի լսածս: Մի նստարան դէպի ձախ նստած, մի սիրուն ուսանողուհի նայում էր ինձ ժպտալով, թէ ինչպէս եմ ես ժրաջան կերպով գրում, առանց ետ մնալու… Անշուշտ, այդ պահին ես վերյիշեցի իմ ուսանողական օրերը, երբ նոյնպէս կայտառօրէն արագ-արագ գրում էի մեր պրոֆեսորների խօսքերը… Մօտ քառասուն րոպէի չափ շնչասպառ գրելուց յետոյ, պրոֆ. Մինասեանը յայտարարեց ընդմիջում ու իմ կողմը նայելով՝ գլխով նշան տուեց իրեն հետեւել եւ դուրս գալ դասարանից: Վստահ եմ, որ 60 փայլուն ու զարմացած սիրուն աչքեր ինձ նայելով՝ մտածեցին. «Օ՜, ուրեմն էս կինը կարեւոր մէկն է, որ մեր դասատուի հրաւէրով իրեն է միանում…»:
Միասին իջանք պրոֆ. Մինասեանի գրասենեակը, ով պատմութեան ֆակուլտետի դեկանն է (ամբիոնի վարիչը): Այստեղ մի խումբ ուսանող իրեն էր սպասում՝ զանազան հարցերով ու խնդիրներով: Կողքի սենեակից ներս մտաւ ամբիոնի քարտուղարը՝ բերելով սուրճ: Նա առիթ չունեցաւ խմելու սուրճը, ու նորից ուշացումով բարձրացանք երկրորդ հարկ՝ լսարան: Մի քանի վայրկեանից աղմուկը վերջացաւ, ամբիոնին մօտեցաւ դասարանի աւագը՝ մի աշխոյժ ու գեղեցկադէմ աղջիկ ու սկսեց կարդալ ներկայ-բացակաների ցանկը: Յայտնի էր, որ շատ սիրուած ու յարգուած համադասարանցի է: Խորհեցի. ինչպիսի արտակարգ կառավարելու ունակութիւն ունեցող մէկն է այս աղջիկը, նա մի երկիր անգամ կարող է կառավարել…
Վերսկսուեց դասախօսութիւնը: Նիւթն էր՝ քսաներորդ դարասկզբի Անդրկովկասի հայոց պատմութիւնը:
Յաջորդ դասին, հազիւ մտած էի ներս ու պատրաստւում էի տեղաւորուել, երբ ինձ շտապ մօտեցաւ մի կայտառ, կարճահասակ երիտասարդ ու առանց որեւէ նախաբանի սկսեց հռետորական ոճով յայտարարել. «Մի՛ լսէք էս դաշնակցական պրոֆեսորին, ինչ որ ասում է ճիշդ չի…»: Մինչ ես շշմած փորձում էի հասկանալ, թէ ի՞նչ է կատարւում, դասընկերներից մի քանի հոգի յարձակուեցին վրան ու հեռացրին:
Յաջորդ դասընթացքներին, հերթական ձեւով, մեծ յարգանքով ու ակնածանքով բոլորը մօտենում էին ու հարց ու փորձով ծանօթանում էին ինձ հետ: Մի ընդմիջումի ժամանակ էլ, նոյն այդ բողոքող տղան մօտեցաւ ու այս անգամ ամենայն հանդարտութեամբ բացատրեց իր կիսատ մնացած միտքը, որի հետ ես համաձայնուեցի: Նա բացատրեց, որ իր համար ներկայի դաշնակցականները շատ հեռու են նախկինի անձնուէր ու ազգասէր մեծ անձնաւորութիւններից:
Եկաւ քննութեան օրը: Ուրիշ կարեւոր հանդիպման պատճառով, ես այդ օրը չմասնակցեցի, բայց յետոյ ստացայ հարցաթերթիկը: Հարցաշարը պարունակում էր 25 հարցեր, որոնք պահանջում էին ընդարձակ պատասխաններ: Անշուշտ, ընդհանուր պատմութեանը ես ծանօթ եմ, բայց ոչ այդչափ մանրամասնութեամբ: Քննութիւնը տեւել էր երեք ժամ, ու լրիւ պատասխանողները լեցրել էին մօտ վեց երկար էջեր: Եկաւ պահը, երբ պր. Մինասեանը կարդում էր գնահատականները: Ամենաբարձր նիշն էր չորս, ամենացածրը՝ մէկ: Ընդմիջումին եւ դասի վերջաւորութեանը բողոքողների մի խումբ հաւաքուեց դասատուի գրասեղանի շուրջը: Ես քիչ հեռու նստած, լսում էի: Ամենայն համբերութեամբ՝ մէկ-մէկ լսում ու բացատրում էր նիշի արդարացիութիւնը: Եղաւ մէկ երկու դէպք, որ ուսանողը արդարացի էր, ու հետեւաբար գնահատականը փոխուեց:
Երեւի չափազանցած չեմ լինի, եթէ ասեմ, որ Երեւանի ամենաուրախ վայրը այս համալսարանի մթնոլորտն է: Սկսած «Մեթրօ» կայանի ուսանողական ժխորից մինչեւ կենտրոնական մուտքը՝ եռում է հայրենիքի երիտասարդ ապագայի արիւնը… Երկար ժամանակ է, որ մտադիր էի այսպիսի շրջանակի մէջ բաժանել Գարեգին Նժդեհի ասոյթներից, ու վերջապէս այս անգամ ուզածս իրականացաւ: Ընտրեցի Նժդեհի ասոյթներից հարիւր հատ, տպագրեցի փոքր գրքոյկով ու բաժանեցի ուսանողներին: Բոլորը ուրախութեամբ ընդունեցին. ոմանք առաջին անգամ էր, որ կարդում էին Նժդեհի խօսքերը:
Համալսարանական մթնոլորտը շատ լաւ, պարարտ հող է հայրենասիրական գաղափարներ սերմանելու՝ մի բան, որ վստահաբար կատարում են պրոֆ. Մինասեանի նման դասախօսները:
Եկաւ իմ վերադարձի օրը: «Մնաք բարով» ասելուց առաջ, արդէն ինձ ծանօթ ուսանողները պահանջեցին հրաժեշտի երկու խօսք ասել: Ես սկսեցի այսպէս. «Երանի թէ  մէկ անգամ էլ ուսանողական կեանք շնորհուէր ինձ, որպէսզի կարողանայի այսպիսի խելացի ու սիրուն դասընկերների հետ, ամենայն սիրով վայելել պրոֆեսոր Մինասեանի նման տիպար դասատուներին»: Շարունակեցի հայրենաշունչ խօսքերով, յորդորելով, որ հպարտութեամբ լինեն շարունակողը իրենց պահ տրուած մեր մեծ ժառանգութեանը: Սիրեն հայրենիքը, մասնակցեն նրա վերելքին ու յիշեն, որ ժողովրդավարութիւնը մասնակցելով է հաստատւում, ոչ թէ անտարբերութեամբ: Վերջում բաժանեցի իմ հեղինակած գրքերից ու ուսուցողական խաղերից: Նրանցից ոմանք էլ տուեցին ինձ իրենց ելեկտրոնային (e-mail) հասցէները: Խոստացայ իրենց հետ կապ պահել:
***
Յաջորդ հետաքրքիր պատահարն էր այցելութիւնը Արցախի համալսարան: Օգոստոսին, ես ու դոկտոր Ռազմիկ Շիրինեանը այցելեցինք Ստեփանակերտի համալսարանի ինժեներական (ճարտարագիտական) բաժինը, ուր Հայ Կրթական Հիմնարկի կողմից, 100,000 դոլարի նուիրատուութեամբ հիմնուեց համակարգչային տեղեկատուական վկայական շնորհող չորսամեայ բաժանմունք (ֆակուլտետ): Այս ծրագրին աջակցում են դոկտ. Շիրինեանի հիմնած «Գիտական, Կրթական եւ Մշակութային Զարգացման Կազմակերպութիւն»ը, Արցախի կրթական նախարարութեան համագործակցութեամբ:
Հանդիպեցինք բաժնի կառավարիչ, Ճարտարագիտական բաժանմունքի վարիչ Գագիկ Բակունցին, ով մեզ ծանօթացրեց կրթութեան նախարարին՝ Սլավիկ Ասրեանին, յետոյ այցելեցինք համակարգչի նորոգուած ու կահաւորուած դասարանը, ուր դասաւանդում է համակարգչային գիտութեան մասնագէտ Արսէն Քոչարեանը: Տեսանք փորձարական սրահը եւ համալսարանին կից հանրակացարանը, ուսանողների համար նորոգուած, հանգստաւէտ սենեակներն իրենց բոլոր յարմարութիւններով: Այս շէնքն էլ հիմնովին նորոգուել է Հայ կրթական հիմնարկի անդամների նուիրատուութեան միջոցներով: Բաւական բարւոք վիճակում էր գտնւում համալսարանի շէնքը, ուր ուսանողների թիւն է 3000:
Նոր հաստատուած Համակարգչային բաժանմունքի ուսանողների թիւն է 23 հոգի, որոնց յատկացուելու է տարեկան 5000 դոլար կրթաթոշակ:
Որպէս Հայ Կրթական Հիմնարկի անդամ, Սեպտեմբերի վերջին, նորից Արցախ այցելեցի ՀԿՀի միւս անդամների հետ՝ Համակարգչային բաժանմունքի բացման առիթով: Բացման արարողութիւնից յետոյ, մեզ սպասում էր շատ ճոխ ու ճաշակով պատրաստուած գեղեցիկ հիւրասիրութեան սեղան:
Մեր եռօրեայ կեցութեան վայրն էր Շուշիի «Աւան Փլազա» պանդոկը, որին շատ մօտ գտնւում է մի արտակարգ հարուստ Գեղարուեստի թանգարան, ուր կարելի է տեսնել հազարի հասնող հիանալի նկարների ու քանդակների հաւաքածոյ, որ նուիրուել է զանազան անձանց կողմից կամ գնուել է Արցախի մշակոյթի նախարարութեան ջանքերով: Ամէնից զարմանալին այն է, որ այս թանգարանի շէնքը եղել է անցած դարից մնացած աւերակ մի «քարաւանսարա», որ մի քանի ամիս առաջ ամենայն վարպետութեամբ նորոգուել է կառավարութեան նիւթական յատկացումով, վերածուելով մի գրաւիչ ու գեղեցիկ շէնքի, որ կարող է ընկալուել որպէս քաղաքի հպարտութեան մի կոթող:
Մի առաւօտ, նախաճաշին, պանդոկի մի շարք հայ եւ օտարազգի հիւրերին քաջալերեցի, որ անպայման այցելեն այդ թանգարանը: Օրուայ վերջում բոլորն էլ ինձ մօտեցան եւ շնորհակալութիւն եւ հիացմունք յայտնեցին իրենց տեսածի համար:
Շուշին շատ յառաջադիմած է իր նորոգուած բազմաբնակ շէնքերով ու դպրոցներով, ուր ապրում է երեք հազար մարդ:
Այցելեցինք Քարին Տակ գիւղը, ուր լինում էի երրորդ անգամ: ՀԿՀի անդամ Յակոբ Բաղդասարեանի վերանորոգած դպրոցում շինարարութեան ընթացքի մէջ էր դպրոցի մարզասրահը: Մեր հետ տարած գրենական պիտոյքների հետ միասին նուիրեցի իմ քերականական խաղերից, որ մեծ խանդավառութեամբ ընդունեցին դպրոցի հայերէնի դասատուները: Դասարանները այցելելուց յետոյ, տպաւորուած ու ազդուած՝ տեսած յամառ ու ազգանուէր ընդհանուր կեցուածքից, ներշնչուած ու յուզուած, տուեցի հետեւեալ պատգամը. «Իմ շատ սիրելի ազգակից աշակերտներ, մի մոռացէք, որ դուք հերոս ու յաղթական ժողովրդի զաւակներ էք: Մենք ազգովին հիացած ու հպարտ ենք ձեզանով: Երբե՛ք չյուսահատուէք ու մենակ չզգաք ձեզ, քանի որ աշխարհի հայութիւնը նեցուկ է ձեզ, հպարտօրէն կանգնած է ձեր մէջքին»:
Ստեփանակերտում առիթ ունեցանք նոր ու գեղեցիկ, նրբաճաշակ մի քանի ճաշարաններում վայելելու հայկական ու արցախեան համեղ խորտիկներ ու ճաշեր:
Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքների մաքրութիւնը, համեմատած Երեւանին, աչքառու իրականութիւն է, եւ ոչ մէկ այցելու չի կարողանում անտարբեր մնալ այս տարօրինակ երեւոյթին: Սրա բացատրութիւնը տուեց իմ դուստրը՝ Լալիկը. «Թերեւս, ղարաբաղցին, լինելով հպարտ ու անպարտելի, ազնուական մելիքութիւնների ժառանգորդը, յատուկ ակնածանքով է վերաբերւում իր քաղաքի հետ: Միգուցէ, արեամբ ձեռք բերուած հողը աղտոտելը սրբապղծութեան հաւասար մի արարք է համարւում…»:

—————————————————————————-

NOVITA
Հերի Նազարեան
եւ Ընտանիք

Տօնական
Այս Օրերուն
Մեր Լաւագոյն
Մաղթանքները
Կը Փոխանցենք
Հայ Ժողրովուրդին

—————————————————————————

Սան Հօզէ
ՀՅԴ
«Սարդարապատ»
Կոմիտէ

San Jose
ARF
Sardarabad

Ամանորի Եւ Ս. Ծննդեան
Զոյգ Տօներուն Առիթներով՝
Կը Մաղթենք Աշխարհին Խաղաղութիւն

————————————————————————

PRIMEX CLINICAL LABORATORIES, INC.

Merry Christmas
& Happy New Year

Visit Primex for all your Laboratory Needs
(800) 961-7870
www.primexlab.com
————————————————————————

Կը Շնորհաւորենք
Համայն Հայութեան
Նոր Տարին
Եւ Ս. Ծնունդը

Տէր  եւ Տիկ.
Խաժակ
եւ Հիլտի
Սարգիսեան

Սան Ֆրանսիսքօ

—————————————————————————-

Ս. Քառասնից
Մանկանց Եկեղեցւոյ Հովիւը, Հոգաբարձութիւնը,
Տիկնանց Միութիւնը
եւ Յարակից Մարմինները
«Արի Կիրակոս Մինասեան»
Վարժարանի Տնօրէնութիւնը,
Ուսուցչական Կազմը,
Աշակերտութիւնը
եւ Յարակից Մարմինները

Կը Շնորհաւորեն
Համայն Հայութեան
Նոր Տարին Եւ Ս. Ծնունդը,
Յոյս Յայտնելով,
Որ Հայ Ժողովուրդի Յաղթարշաւը
Շարունակուի
Նաեւ 2014ին

———————————————————————

Տէր եւ Տիկ.
Կայծակ եւ Ծովիկ Զէյթլեան
Զաւակները՝ Շանթ եւ Հրակ
Փեսան եւ Դուստրը՝
Տէր եւ Տիկ. Լիօ եւ Սեւանա Օհանեան
եւ Իրենց Անուշիկ Լիոնան

Լաւագոյն մաղթանքներով
կը շնորհաւորեն իրենց հարազատներուն
ու բարեկամներուն
Նոր Տարին եւ Ս. Ծնունդը

————————————————————-

Ամանորի եւ Ս. Ծննդեան
Տօներուն Առիթով

Տէր եւ Տիկ.
Մինաս եւ Թալին
Հաշօլեան
եւ զաւակը՝ Կարօ

Կը շնորհաւորեն
իրենց հարազատներն
ու ընկերները,
Մաղթելով Առողջութիւն
եւ Յաջող Օրեր

————————————————————-

Կը Շնորհաւորենք
Համայն Հայութեան
եւ
Աշխարհատարած
Մուսալեռցիներուն
Նոր Տարին Եւ Ս. Ծնունդը
Մաղթելով Բոլորին
Բարեբեր Տարի Մը,
Իսկ Աշխարհին՝ Խաղաղութիւն
«Օմըն Տարայ Աս Ուրէն»

ՄՈՒՍԱ ԼԵՌ
ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ
ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ

———————————————————

Sinanian Development, Inc.

Հայաստան Աշխարհի, Սփիւռքի,
Արցախի եւ Ջաւախքի Հայութեան
Կը Մաղթենք Ազգային ԵրAազներու
Իրականացում եւ Երջանիկ
Ու Բարգաւաճ Ապագայ


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles