Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ- Կարօտի Հագուստը

$
0
0

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Մնայուն տարազ է հայրենիքի կարօտի հագուստը:
Հայրենադարձ կամ հայաստանցի, երբ արտագաղթել է, հայրենիքում թողել է սիրելիներին կամ այնտեղ է մնացել ընտանիքը, միշտ ունի այդ զգեստաւորուած կարօտը:
Բնիկ հայաստանցի Վարդինէն բաժանուել էր ողջ գերդաստանից:
Մղձավանջ էր նրա բաժանումը, որ հասցրել էր այդ կարօտը բթացման: Երկար տարիների ընթացքում տեսնուել էին բազմաթիւ անգամներ, նրանք էին եկել, ինքն էր գնացել, իսկ նոր ժամանակներում կապի բազմատեսակ միջոցները, հեռաձայնային խօսակցութեան դիւրութիւնները, ելեկտրոնային նամակների արագութիւնները, միմեանց տեսնելով խօսելը (skype-ով), ֆէյսբուքեան պատգամների փոխանցումները թւում է, թէ լուծել էին օտարութեան զգացական զեղումները:
Այս տարի որոշել էր Նոր Տարին անցկացնել հայրենիքում, իր հարազատների հետ:
Սակայն հայրական տանը կատարւում էր անսպասելի մի բան՝ ոչինչ չէր բթացել:
Այստեղ Վարդինէի կարօտը թօթափում էր վրայի տարազը, հագնում էր տնային շորերը, ուզում էր նրանց ջերմութիւնը եւ պարարտանում, ուռճանում էր կարօտը՝ տեսնելով մանկութեան գրադարանը՝ գրքերի նոյն շարուածքով, իր դաշնամուրը, իր լուսամփոփը, իր վարագոյրը, բարձրայարկ շէնքի իր պատուհանը՝ նոյն հեռաւոր ու անհաս երկնքով:
Վարդինէն խոյս էր տալիս այս նոր կարօտից: Գալիս էր վերադարձի ժամանակը եւ պէտք էր զգեստափոխել այն: Ու ակամայ, առանց բացատրութեան, մէկ կողմ էր դնում տան հագուստները, հագցնում նրան նորաձեւ հագուստները, եւ հայրենիքից վերադառնում էին միասին, ինքը, կարօտը՝ իր մնայուն տարազով:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles