Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

ԱՌՕՐԵԱՅ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ- Մեր Գաղտնիքները

$
0
0

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Մի բարեկամ ցանկութիւն էր յայտնում գրութիւններում ունենալ արտայայտուած մտքերի «պզտիկ օրինակ մը»: Բայց ինչպէ՞ս: Ինչպէ՞ս բացայայտել, թէ ով էր թեմաների շահարկողը, ով էր ազատութիւնը չարաշահողը, ով էր անուան յետեւից վազողը, ով էր փոփոխամիտ եսակենտրոնը, ով էր չիրականացած երազների համար ափսոսողը, որ անուղեղն է դիրքի վրայ, որ ուղեղն է անպաշտօն, որոնց շահերն էին իրար համընկնում, որոնց մագնիսականութիւնն է առաջնորդում ընթացքը, ում զիջեցինք եւ ներեցինք, ով էր անաղմուկ ոճիրի զոհը՝ պարտուած սիրողը:
Սրանք մեր գաղտնիքներն են: Արդեօ՞ք գաղտնիքներն ունեն օրէնքներ, որ պարտադրում են լինել խորհրդաւոր, ճշմարտանման… եւ չբարձրաձայնող:
Երբեմն իրար աչքերի մէջ նայելով, իմանալով իրականութիւնը, երկուստեք լռում ենք: Երբեմն նոյնիսկ չենք պատկերացնում, թէ ինչեր գիտի դիմացինը մեր մասին, կամ՝ հակառակը, եւ դարձեալ լռում ենք: Լսում ենք անհաւատալի իրականութիւններ, սակայն չենք բացայայտում… գաղտնիքներ են:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles