Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Դարերի Խորքից. Հայաստանում Յայտնաբերուած 10 Ամենանշանակալի Հնագիտական Գտածոները

$
0
0

ԱՐՄԱՆ ԳԱՍԱՊԵԱՆ

 

 

Ժամանակակից Հայաստանի տարածքը հարուստ է հնագիտական գտածոներով, որոնք կարելի է եզակի համարել։

Չնայած փոքր տարածքին, ժամանակակից Հայաստանը հնագոյն քաղաքակրթութիւնների իսկական գանձարան է: Ամէն տարի հնագիտական արշաւախմբերը եզակի գտածոներ են յայտնաբերում, որոնց նմանը չես գտնի աշխարհում էլ ոչ մի տեղ:

Հայաստանում յայտնաբերուած 10 ամենանշանակալի հնագիտական գտածոները.

 

Ամենահին Կաշուէ Կօշիկը

 

1112aldest Վայոց Ձորում գտնուող Արենիի քարանձաւում հնագէտները յայտնաբերել են ամենահին կաշուէ կօշիկը, որը ստեղծուել է մօտաւորապէս մ. թ. ա. 3600-3500թթ.՝ նէօլիթի դարաշրջանում: Դա հաստատեց նաեւ ՀՀ, Իռլանդիայի, Բրիտանիայի եւ ԱՄՆ գիտնականների մասնակցութեամբ անցկացուած փորձաքննութիւնը: Կօշիկը պատրաստուած է չմշակուած կաշուի ամբողջական կտորից, ենթադրեալ տիրոջ ոտքով, եւ լցոնուած է չոր խոտով՝ հաւանաբար, ներբանը տաքացնելու նպատակով կամ ոտնամանի ձեւը պահպանելու համար:

Ըստ ժամանակակից պատկերացումների՝ կօշիկը 37 համարի է, մեծ չէ: Սակայն գիտնականները ենթադրեալ տիրոջ սեռի մասին եզրակացութիւններ չեն անում: Այն ժամանակներում մարդիկ աւելի ցածրահասակ էին, այնպէս որ կօշիկը կարող էր նաեւ տղամարդ կրել: Գտածոն պահպանուել է մինչ օրս իր նախնական տեսքով Արենիի քարայրի միկրոկլիմայի շնորհիւ, որտեղ ջերմաստիճանի տատանումները շատ փոքր են եւ օդը չոր է:

 

Հնադարեան Մարդու Գլխուղեղը

 

«Արենի-1» քարանձաւում յայտնաբերուել է հնադարեան մարդու ուղեղ: Ըստ նախնական տուեալների, լաւ պահպանուած գտածոյի տարիքը մօտ 6 հազար տարի է: Պեղումների ժամանակ հնագէտները յայտնաբերել են բազում հինաւուրց գտածոներ, այդ թւում նաեւ 12-14 տարեկան աղջիկների գանկեր: Անատոմիական անալիզը ցոյց տուեց, որ երկու աղջիկները սպաննուել են մահակի հարուածներից, հնարաւոր է, ծիսակատարութեան ժամանակ: Իսկ երրորդ գանկում գիտնականները յայտնաբերել են չորացած, բայց լաւ պահպանուած ուղեղ: Ըստ մասնագէտների, այս գտածոն կարող է ամենահինը լինել Հին աշխարհում երբեւէ յայտնաբերուած մարդկային ուղեղներից: Գլխուղեղի մակերեսին պահպանուել են արիւնատար անօթները, որից վերցուած արեան բջիջներն ուղարկուել են մանրակրկիտ հետազօտութեան:

 

 

4000ամեայ Սայլերը Եւ Մարտակառքերը

 

Սեւանայ լճի աւազանում Լճաշէն հնագիտական տեղանքում պեղումների ժամանակ դեռեւս 20րդ դարում պեղուել էին տասնեակ հարուստ դամբարաններ: Յայտնաբերուած գտածոներից ամենահետաքրքիրն են գրեթէ ամբողջական քառանիւ ու երկանիւ սայլերը, ինչպէս նաեւ 2 մարտակառք, որոնց անիւները ճաղեր ունեն: Այդ մարտակառքերը գտնւում են Հայաստանի Պատմութեան թանգարանում: Սայլերի անիւները պատրաստուած են կաղնեփայտի երեք շերտից, իսկ ներսից սայլերը պատուած են կաշուով եւ բրդով: Մ. թ. ա. 2000թ. թուագրուած այդ սայլերը աշխարհում յայտնի ամենահին սայլերն են:

 

Մ.թ. ա. 39րդ Դարի

Կանացի Հագուստը

 

Ծղօտից պատրաստուած կիսաշրջազգեստի հատուածը յայտնաբերուել է 2010թ. «Արենի-1» քարանձաւում պեղումների ժամանակ: Այն թուագրւում է մ.թ. ա. 39րդ դարով եւ հիանալի պահպանուել է: Դա յաջորդական գունային երանգներով հրաշալի գործուածք է, յայտնաբերուել են ծղօտէ գործուածքի նաեւ այլ հատուածներ:

 

Գինեգործական Համալիրը

Արենի Գիւղում

 

6 հազար տարի առաջ Հայաստանում գինու հնձան է գործել, այն յաւակնում է աշխարհի հնագոյն գինեգործական համալիրի կոչմանը: Արենիի քարանձաւում յայտնաբերուել է գինու արտադրութեան համալիր, որի տարածքում պահպանուել են խաղողի կորիզներ, ինչպէս նաեւ գինու կարասներ: Գիենգործութեան նախահայրենիքը համարւում է Առաջաւոր Ասիայի տարածաշրջանը՝ Միջագետքը, Կովկասը, Հայկական լեռնաշխարհը: Հէնց այստեղ են կուլտիւացուել (մշակուել-Խմբ.) խաղողի որոշ տեսակներ, այստեղ է սկսուել գինու արտադրութիւնը: Արենին եզակի է նրանով, որ այստեղ յայտնաբերուել է մի ամբողջ արտադրութիւն:

 

Մեծամորի Պղնձաձուլարանը

 

1965թ. մինչ օրս Մեծամորի հնագիտական տարածքում պարբերաբար պեղումներ են կատարւում: Պեղուած հատուածի մշակութային շերտը թուագրւում է բրոնզէ եւ երկաթէ դարաշրջաններով: Պեղուած նիւթը վկայում է, որ բրոնզէ դարաշրջանում (մ. թ.ա. 4-2րդ հազարամեակներում) Մեծամօրը ծաղկուն մշակութային կենտրոն է եղել: Լաւ է պահպանուել ամբողջ պղնձաձուլարանը՝ հալոցը եւ հնոցները, որոնք կառուցուել են ժայռի մէջ, ձուլման համար նախատեսուած տասնեակ վառարաններ բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ օդամղիչ խողովակներով, կաւէ կափարիչներով: Անշուշտ այս ամէնը հինաւուրց պղն-ձաձուլարանի հետքեր են: Սպեկտրալ (լուսապատկերային-Խմբ.) հետազօտութիւնն ու շլիխային անալիզը (չափագրական ուսումնա-սիրութիւն-Խմբ.) հաստատել են, որ այստեղ ձուլում էին ոչ միայն բրոնզ, այլ նաեւ ոսկի եւ անագ:

 

Քարէ Դարի Գործիքները

1112aldest3

Հայաստանի Կոտայքի մարզի Նոր Գեղի գիւղի մօտ իրականացուած պեղումները յեղափոխական տեղեկութիւններն են ի յայտ բերել քարէ դարի մասին: Հնագիտական արշաւախումբը յայտնաբերել է աշխատանքի քարէ գործիքներ, որոնք ստացուած են լեւալուզեան տեխնիկայով քարի մշակման արդիւնքում: Հրաբխային լաւայի շերտերի ուսումնասիրութիւնը ցոյց տուեց, որ այդ գործիքները պատրաստուել են 325-335 հազար տարի առաջ: Տեղանքում յայտնաբերուած տեղաբնակ մարդկանց հազարաւոր զէնքերն ու գործիքները հիմք են տալիս վերանայելու մարդագոյացման ամբողջ ընթացքը: Քարի մշակման լեւալուզեան տեխնիկան բարդ տեխնոլոգիա է: Այդ տեխնոլոգիայով սուր քար ստանալու համար, այն ոչ միայն սրում էին, այլ նաեւ մասերի բաժանում, առանձնացնելով ծլեպները: Այս յայտնագործութիւնը կասկածի տակ է դնում հնագէտների շրջանում տարածուած այն թեզը, որ լեւալուզեան տեխնիկան սկզբից յայտնուել է Աֆրիկայում, իսկ յետոյ տարածուել Եւրասիայում բնակչութեան թուաքանակի աւելացմանը զուգահեռ: Նոր Գեղիում արուած բացայայտումները ցոյց տուեցին, որ մարդկութեան համար այդ կարեւոր յայտնագործութիւնն արուել է մարդկանց երկու խմբերի կողմից, միմեանցից անկախ:

 

Հայաստանի Ժայռապատկերները (Պետրոգլիֆներ)

 

Հայաստանի տարածքը հարուստ է նաեւ ժայռապատկերներով՝ պետրոգլիֆներով, որոնք փորագրուած են լեռներում եւ սարերի լանջերին: 1966թ. սկզբից Գեղամայ լեռներում, իսկ յետոյ արդէն Վարդենիսի լեռնաշղթայում եւ Արագածի լանջերին յայտնաբերուել է մօտ 30,000 ժայռապատկեր: 1967թ. Վարդենիսի լեռնաշղթայում յայտնաբերուեց եւս 3 հնագոյն օբյեկտ, որոնց նշանակութեան մասին մասնագէտների, մասնաւորապէս ֆիզիկամաթեմատիկական գիտութիւնների դոկտոր Բ. Թումանեանի կարծիքը հետեւեալն է. դրանք մեր հեռաւոր նախնիների աստղագիտական մտքի քարէ վկաներն են: Հին Հայաստանի ժայռապատկերների մշակոյթը զարգացել է Հին աշխարհի մշակոյթի հետ սերտ փոխկապակցուածութեամբ: Համաստեղութիւնների քարտէզները, լուսնային օրացոյցներն ու «բաց երկնքի տակ յայտնուող պատկերասրահները» ստեղծում էին այն ժամանակների ամենազարգացած մարդիկ՝ գիտնական մոգերը, նկարիչներն ու փորագրիչները:

 

Ձիու Ամենահին Դամբարանը

 

1112aldest5 Փարպի գիւղից ոչ հեռու գտնուող Ներքին նաւեր դամբարանադաշտում, որը թուագրւում է մ. թ.ա. 3րդ հազարամեակի առաջին կէսով, պեղումների արդիւնքում յայտնաբերուել են զոհաբերուած ձիու ոսկորների հնագոյն նմուշները: Դամբարանը թուագրւում է մ. թ. ա. 25-26 դարերով եւ ամբողջ Առաջաւոր Ասիայում ձիու նման հին զոհաբերութեան փաստ մինչ այդ ապացուցուած չի եղել: Դա եւս մէկ անգամ հաստատում է նախկինում առաջ քաշուած, բայց շատերի կողմից թերահաւատօրէն ընդունուած այն տեսակէտը, որ Հայաստանը ձիաբուծութեան հնագոյն կենտրոններից է: Քանի որ ձին սրբազան կենդանի էր համարւում, զոհաբերութիւնը կատարւում էր արքայի կամ առաջնորդի անմիջական մասնակցութեամբ:

 

Ամենահին Ժանտախտակիրը

 

Հայաստանում կատարուած պեղումները թոյլ տուեցին նոր տուեալներ ստանալու ժանտախտի առաջացման եւ տարածման մասին: Ուսումնասիրելով բրոնզէ եւ երկաթէ դարերում ապրած 101 մարդու ատամները, գիտնականները ժանտախտի հետքեր են գտել նրանցից եօթի մօտ: Ամենաերիտասարդ ժանտախտակիրի՝ Հայաստանի Կապան քաղաքի մերձակայքում յայտնաբերուած վաղ երկաթի դարի ժամանակաշրջանում (Ք. ա. 1048-885թթ., մօտաւոր հաշուարկներով՝ 951 թուական) ապրած մարդու մնացորդները: Յայտնագործման հիման վրայ գիտնականները եզրակացրին, որ ժամանակակից ժանտախտը ձեւաւորուել է Ք. ա. երկրորդ եւ առաջին հազարամեակների շեմին Մերձաւոր Արեւելքում, որտեղից էլ տարածուել է Եւրասիայում:

1112aldest4

PanARMENIAN.Net


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles